Լրահոս

01.11.2014 13:49


Կանադական օդուժն Իրաքում առաջին ռազմական թռիչքներն է իրականացրել

Կանադական օդուժն Իրաքում առաջին ռազմական թռիչքներն է իրականացրել

Կանադական ավիացիան առաջին մարտական թռիչքներն է իրականացրել «Իսլամական պետության» զինյալների դեմ միջազգային կոալիցիայի գործողությունների շրջանակում։ Այս մասին հաղորդել է «CTV» հեռուստաալիքը։
ԻՊ դեմ պայքարելու համար Սթիվեն Հարփերի կառավարությունը վեց կործանիչ, երկու հետախույզ ինքնաթիռ և մեկ լիցքավորող ինքնաթիռ է ուղղել։ Մերձավոր Արևելքում «օդային առաքելության աջակցության» 600 զինծառայող է գտնվում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը, կանադական ավիացիան ռմբակոծելու է իսլամիստների դիրքերն Իրաքի տարածքում։ Նա ընդգծել է, որ երկրի զինծառայողները չեն մասնակցելու հնարավոր ցամաքային գործողություններին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը