Լրահոս

01.11.2014 13:38


ԴԺՀ փոխվարչապետ. «Ընտրությունների անցկացումը չի հակասում մինսկյան պայմանավորվածություններին»

ԴԺՀ փոխվարչապետ. «Ընտրությունների անցկացումը չի հակասում մինսկյան պայմանավորվածություններին»

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ընտրությունների անցկացումը չի հակասում մինսկյան պայմանավորվածություններին։ Այս մասին լրագրողներին ասել է ԴԺՀ փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը։
«Կարդացե՛ք համաձայնագիրը։ Այնտեղ նշված չէ, որ ընտրությունները պետք է անցկացվեն ուկրաինական օրենսդրությամբ», – նշել է նա։ Պուրգինը հավելել է, որ ուկրաինական կողմն արդեն խախտել է համաձայնությունների մի քանի կետ։

«Կարդացե՛ք՝ ինչ է այնտեղ ասվում ծանր զենքը հետ քաշելու մասին, նամանավանդ հիմա, երբ նրանց ծանր հրետանին հարվածում է Դոնեցկին, կարդացե՛ք՝ ինչ է այնտեղ գրված համաներման և գերիների «բոլորը բոլորով» փոխանակման մասին։ Ուկրաինական կողմը չի՛ կատարել դա», – ընդգծել է Պուրգինը։

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ճանաչել ԴԺՀ–ում և ԼԺՀ–ում ժողովրդական խորհուրդների և ղեկավարների ընտրությունները, որոնք նշանակված են հանրապետությունում առաջիկա կիրակի։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը