Կարծիք

01.11.2014 12:25


Աննա Մովսիսյան. Շարժումը հիմնված է ոչիշխանական ուժերի և՛ լեգիտիմության, և՛ օրինականություն վրա

Աննա Մովսիսյան.  Շարժումը հիմնված է ոչիշխանական ուժերի և՛ լեգիտիմության, և՛ օրինականություն վրա

Օրեր առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշել էր. «Շտաբները մենք ստեղծում ենք համաժողովրդական շարժումը հզորացնելու, մարդկանց է՛լ ավելի մեծ մոբիլիզացիա ապահովելու և արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար»։
Գաիկ Ծառուկյանն էլ իր հերթին օրերս տված հարցազրույցում ևս մեկ անգամ հիշեցրել է, որ գնալու է մինչև վերջ, և շեշտել, որ երկրում փոփոխությունների հասնելու հարցում ունի քաղաքական գործընկերների և համախոհների հզոր բանակ և, ինչպես բոլորը տեսան, հսկայական համաժողովրդական աջակցություն։

Այսպիսով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, փոփոխությունների հասնելու գործընթացին զուգահեռ, երկիրը ժողովրդավարացման տանող գործընթացին է ձեռնամուխ եղել։ Այդ է վկայում արտահերթ ընտրությունների միջոցով, այսինքն՝ ժողովրդի անմիջական մասնակցությամբ երկրում իշխանություն ձևավորելը, որը ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, ու ոչ պակաս կարևոր, քան արդար ընտրությունների անցկացումը, և նույնքան կարևոր լեգիտիմության խնդիրը՝ «հսկայական համաժողովրդական աջակցությունը»։

Բացի այդ, «եռյակը» համազգային շարժման գործընթացն իրականացնում է, ինչպես քանիցս նշել է, օրենքի տառին համահունչ։ Հետևապես, Գագիկ Ծառուկյանը պարզ քաղաքական լեզվով հստակեցրել է, որ շարժումը հիմնված է ոչիշխանական ուժերի և՛ լեգիտիմության, և՛ լեգալության (օրինականություն) վրա։

Չեմ կարծում, որ 10 զոհի գնով իշխանության եկած մարդը կարող է պարծենալ թե՛ սեփական լեգիտիմությամբ, թե՛ օրինականությամբ։
Ժամանակը կտա իր գնահատականները։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը