Դատարանը հրապարակել է դիվերսանտների կատարած տեսանկարահանումներից մանրամասներ
Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով Ստեփանակերտում, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է դատական նիստը:
ԱՐՑԱԽՊՐԵՍ–ը հայտնում է, որ դատախազ Կարեն Գաբրիելյանի՝ մեղադրյալ Ասկերովին կատարած այն հարցադրմանը, թե նա իր նախաքննական ցուցմունքներում ինչու է ասել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանն անցնելիս զինվորականների չեն հանդիպել, այն դեպքում, երբ, նրա մեկնաբանությամբ, տեսագրությունում նշվում է, թե ադրբեջանցի զինվորներն իրենց ասում էին, որ իբր Շահումյանի շրջանում սովից կմեռնեն, մինչդեռ այստեղ ուտելիք շատ կա, ամբաստանյալը ժխտել է այդ փաստը՝ ասելով, որ ինքը նման մեկնաբանություն կամ նկարահանում չի կատարել։
Շահումյանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության մեջ մեղադրվող Ասկերովն այսօր ժխտել է նաև մեղադրող կողմի ներկայացրած այն փաստը, որի համաձայն, կրկին նրա կողմից կատարված մեկնաբանությամբ, մեկ այլ տեսագրության մեջ, նկատի ունենալով Ս. Ցականյանին, ասում է, որ իրենք վերցրել և տանում են մոտ 20 տարեկան մի «խոճկոր», որին առայժմ չեն կարող բաց թողնել, իսկ նրան հսկում է Գուլիևը։
Ասկերովը համաձայնեց, որ պատանու դիակի և իր ինքնաձիգի փորձաքննությունը վկայում են իր մեղավորության մասին, սակայն ժխտեց այդ սպանությանն իր մասնակցության հանգամանքը։
Հատկանշական է, որ նա հակասական ցուցմունքներ է տվել մի դեպքում ասելով թե, իր ինքնաձիգը, որով կրակել և սպանել են Ս. Ցականյանին, վերցրել է Հասանովը, իսկ մյուս դեպում նշել է, թե իր զենքը խմբի անդամներից ոչ մեկի հետ չի փոխել։