Նոյեմբերի 2-ին, 3-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ:
Նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերից և 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային գոտիներումտեղումները կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով: Տեղումների առավելագույն ինտենսիվությունը կդիտվի Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում: Նոյեմբերի 3-ի ցերեկը տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում:
Նոյեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսից կրկին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են թույլ տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով: Լեռնային և նախալեռնային շրջանների ճանապարհներին կդիտվի մերկասառույց, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերից մինչև նոյեմբերի 4-ը հանրապետության ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում և Լոռիում գիշերը տատանվելով -5...-8, ցերեկը 0...-4, Տավուշում գիշերը -2...+1, ցերեկը 0...+3, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում գիշերը 0...-2, ցերեկը +2...+5, Սյունիքի նախալեռներում գիշերը -2...-5, ցերեկը -1...+2, Սյունիքի Հովիտներում գիշերը -2...+1, ցերեկը 0...+3, Արցախում -2...+2, ցերեկը 0...+5, Երևանում գիշերը 0...-2, ցերեկը +3...+5 սահմաններում: ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
Նոյեմբերի 2-ին, 3-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ:
Նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերից և 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային գոտիներումտեղումները կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով: Տեղումների առավելագույն ինտենսիվությունը կդիտվի Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում: Նոյեմբերի 3-ի ցերեկը տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում:
Նոյեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսից կրկին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են թույլ տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով: Լեռնային և նախալեռնային շրջանների ճանապարհներին կդիտվի մերկասառույց, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերից մինչև նոյեմբերի 4-ը հանրապետության ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում և Լոռիում գիշերը տատանվելով -5...-8, ցերեկը 0...-4, Տավուշում գիշերը -2...+1, ցերեկը 0...+3, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում գիշերը 0...-2, ցերեկը +2...+5, Սյունիքի նախալեռներում գիշերը -2...-5, ցերեկը -1...+2, Սյունիքի Հովիտներում գիշերը -2...+1, ցերեկը 0...+3, Արցախում -2...+2, ցերեկը 0...+5, Երևանում գիշերը 0...-2, ցերեկը +3...+5 սահմաններում:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն