Լրահոս

01.11.2014 11:55


Ֆաբիո Կապելո. «Արդեն 5 ամիս մեզ աշխատավարձ չեն տալիս»

Ֆաբիո Կապելո. «Արդեն 5 ամիս մեզ աշխատավարձ չեն տալիս»

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ իրեն և հավաքականին պայմանագրով սահմանված աշխատավարձը չի վճարվում։

«Փողի մասին խոսակցություններն ինձ ամենևին էլ չեն ոգևորում, բայց իրավիճակը դարձել է աննորմալ,–«Sportbox»–ին ասել է Կապելոն,–ինձ դուր է գալիս ֆուտբոլիստներին մարզե՛լը, այլ ոչ թե այլ թեմաներով խոսակցությունները։ Արդեն բոլորը գիտեն, որ ինձ 5 ամիս է՝ չեն վճարում։ Հաճախ ինձ հարցնում են՝ իրո՞ք այդպես է։ Այո՛, այդպես է, ի՞նչ ասեմ։ Մինչև ո՞ր սահմանագիծն եմ պատրաստ անվճար լծվել ֆուտբոլի գործին։ Ես մոտենում եմ այդ սահմանագծին։ Ժամանակին «Ռոմա»–ում, ցավոք, նույն իրավիճակն էր»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը