Ռումինիայում լռության օր է նախագահական ընտրություններից առաջ
Ռումինիայում, որտեղ նախօրեին ավարտվել է նախագահական ընտրարշավը, լռության օր է. ցանկացած քարոզ արգելված է։ Երկու ժամկետ նախագահի պաշտոնը զբաղեցրած Տրայան Բեսեսկուն հեռանում է։ Ընդհանուր առմամբ, երկրում 14 նախագահի թեկնածու է գրանցվել, սակայն ընտրողների 18.8 մլն–ի համակրանքը, ինչպես ցույց են տալիս հարցումները, բաժանվել է գործող վարչապետ Վիկտոր Պոնտոյի և Ազգային ազատական կուսակցության ղեկավար, Սիբիուի քաղաքապետ, էթնիկ գերմանացի Կլաուս Յոհաննիսի միջև։ Սոցիոլոգների կարծիքով հենց նրանց միջև կծավալվի պայքարը երկրորդ փուլում, որը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, եթե կիրակի ոչ ոք չհավաքի ձայների անհրաժեշտ 50%–ը։
Ռումինիայում լռության օր է նախագահական ընտրություններից առաջ
Ռումինիայում, որտեղ նախօրեին ավարտվել է նախագահական ընտրարշավը, լռության օր է. ցանկացած քարոզ արգելված է։
Երկու ժամկետ նախագահի պաշտոնը զբաղեցրած Տրայան Բեսեսկուն հեռանում է։ Ընդհանուր առմամբ, երկրում 14 նախագահի թեկնածու է գրանցվել, սակայն ընտրողների 18.8 մլն–ի համակրանքը, ինչպես ցույց են տալիս հարցումները, բաժանվել է գործող վարչապետ Վիկտոր Պոնտոյի և Ազգային ազատական կուսակցության ղեկավար, Սիբիուի քաղաքապետ, էթնիկ գերմանացի Կլաուս Յոհաննիսի միջև։ Սոցիոլոգների կարծիքով հենց նրանց միջև կծավալվի պայքարը երկրորդ փուլում, որը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, եթե կիրակի ոչ ոք չհավաքի ձայների անհրաժեշտ 50%–ը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։