Աշխարհ

01.11.2014 11:11


Իրաքի քրդական խմբավորումների զինյալները Քոբանիի պաշտպաններին են հասցրել զենքի առաջին մասը

Իրաքի քրդական խմբավորումների զինյալները Քոբանիի պաշտպաններին են հասցրել զենքի առաջին մասը

Իրաքյան քրդերի խմբավորումների նախօրեին զենքի առաջին մասն են հասցրել սահմանամերձ Քոբանի քաղաքի պաշտպաններին։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ թուրք–սիրիական սահմանը գիշերը 12 բեռնատար է հատել՝ «Ջիպերի» և զրահատեխնիկայի ուղեկցությամբ։
Օդից շարասյունը պահպանում էին ԱՄՆ–ի և նրանց դաշնակիցների ինքանթիռները։ «Իսլամական պետության» զինյալները փորձել են խանգարել ռազմական բեռի և մարդասիրական օգնության փոխադրումը։ Ականատեսների վկայությամբ՝ նրանք հրետակոծել են Թուրքիայի հետ սահմանամերձ տեղանքը՝ քաղաքից հյուսիս, և մի քանի փորձ են ձեռնարկել՝ գրավելու թաղամասը, որտեղ գտնվում է մաքսատան շենքը։
Փեշմերգաների ռազմական մասնագետներն աջակցություն կցուցաբերեն քաղաքի քուրդ աշխարհազորայիններին Քոբանիի հետևակային պաշտպանությունն ամրապնդելու նպատակով, որը երեք կողմից պաշարված է զինյալներով։

Նախօրեին տարածաշրջանային ԶԼՄ–ն հաղորդել էր քրդական ուժերի կողմից համատեղ հրամանատարական կետի ստեղծման մասին ԻՊ զինյալների դեմ գործողություններ իրականացնելու նպատակով։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը