Քերրի. «ԱՄՆ–ը և Եվրահանձնաժողովը համատեղ են կարգավորելու ճգնաժամն Ուկրաինայում»
Միացյալ Նահանգները մտադիր է համագործակցել Եվրահանձնաժողվի նոր ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ։ Այս մասին ասվում է նախօրեին տարածված ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունում։։ «Յունկերն իր կողքին է հավաքել տաղանդավոր քաղաքական գործիչների հանձնաժողովի կազմում աշխատելու համար, այդ թվում՝ այնպիսի հին ընկերների, ինչպիսին Ֆեդերիկա Մոգերինին է, որը կզբաղեցնի ԵՄ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի պաշտոնը», – նշել է նա։ Քերրին հիշեցրել է, որ երկու տասնամյակ առաջ ԱՄՆ–ը և ԵՄ առաջնորդները պայմանավորվել են համատեղ աշխատել աշխարհում խաղաղություն, կայունություն և ժողովրդավարություն ապահովելու համար։ Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ գործընկերների առաջ նոր խնդիրներ են դրված, սակայն պայմանավորվածությունները մնացել են նույնը։ Քերրին շեշտել է ներկայի հրատապ հարցերը՝ Էբոլան, «Իսլամական պետությունը» Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում. դիվանագետը հավելել է, որ վերջին «ճգնաժամի» դեմ նույնպես իրենք միասին են պայքարելու։
Քերրի. «ԱՄՆ–ը և Եվրահանձնաժողովը համատեղ են կարգավորելու ճգնաժամն Ուկրաինայում»
Միացյալ Նահանգները մտադիր է համագործակցել Եվրահանձնաժողվի նոր ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ։ Այս մասին ասվում է նախօրեին տարածված ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունում։։
«Յունկերն իր կողքին է հավաքել տաղանդավոր քաղաքական գործիչների հանձնաժողովի կազմում աշխատելու համար, այդ թվում՝ այնպիսի հին ընկերների, ինչպիսին Ֆեդերիկա Մոգերինին է, որը կզբաղեցնի ԵՄ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի պաշտոնը», – նշել է նա։
Քերրին հիշեցրել է, որ երկու տասնամյակ առաջ ԱՄՆ–ը և ԵՄ առաջնորդները պայմանավորվել են համատեղ աշխատել աշխարհում խաղաղություն, կայունություն և ժողովրդավարություն ապահովելու համար։
Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ գործընկերների առաջ նոր խնդիրներ են դրված, սակայն պայմանավորվածությունները մնացել են նույնը։ Քերրին շեշտել է ներկայի հրատապ հարցերը՝ Էբոլան, «Իսլամական պետությունը» Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում. դիվանագետը հավելել է, որ վերջին «ճգնաժամի» դեմ նույնպես իրենք միասին են պայքարելու։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։