Լրահոս

31.10.2014 16:32


Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից Կոլեգիայի հերթական նիստը

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից Կոլեգիայի հերթական նիստը

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից Կոլեգիայի հերթական նիստը:

Բացելով նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հակիրճ ներկայացրել է նիստի օրակարգային հարցերը, որոնք վերաբերում էին ՀՀ զինված ուժերի համալրման ծրագրի կատարման ընթացքին, ՀՀ ԶՈւ կազմազորահավաքային կառուցվածքին, համալրման խնդիրներին:

Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Զեկույցում ներկայացվել են զինված ուժերի մարտունակության ապահովման հիմնական խնդիրները, այդ ուղղությամբ կատարված պլանային միջոցառումները, զինված ուժերի սպայակազմի թվաքանակին, զորակոչերի ընթացքին, ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների կրթամակարդակին և այլ հարցերի վերաբերող համեմատական ուսումնասիրություններ արդյունքները: Ելույթներով հանդես են եկել նաև պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Նույն օրը` Կոլեգիայի նիստի ավարտից հետո, ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Ամփոփելով խորհրդակցությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաև հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներին և մատնանշել է նոյեմբեր ամսվա առանցքային խնդիրները` տալով համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:

Այս խորագրի վերջին նյութերը