Լրահոս

31.10.2014 14:37


Դիվերսանտ. «Գուլիևը Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է և նախօրոք պլանավորած է եկել Ղարաբաղ»

Դիվերսանտ. «Գուլիևը Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է և նախօրոք պլանավորած է եկել Ղարաբաղ»

Ստեփանակերտում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ շարունակվում է հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը։

ԱՐՑԱԽՊՐԵՍ–ը հայտնում է, որ հերթական ցուցմունքի ժամանակ Գուլիևը կրկին նշել է, որ ինքը ոչ մի վատ նպատակ չի ունեցել ԼՂՀ սահմանը հատելիս, ինչին հակասել է Ասկերովը՝ պնդելով, որ Գուլիևը շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, նա Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է և նախօրոք պլանավորած է եկել Ղարաբաղ:

Դատախազ Կարեն Գաբրիելյանի այն հարցին, թե ինչո՞ւ է Հասանովը իր ինքնաձիգը փոխել Ասկերովի ինքնաձիգի հետ և ոչ թե Գուլիևի, Ասկերովը պատասխանել է, որ իր ինքնաձիգն ավելի լավ էր կրակում, դրա համար Հասանովն այն վերցրել է:

Այնուհետև դատախազը հարցեր է տվել Քարվաճառի բնակիչ Վրեժ Բալայանի տնից հագուստներ գողանալու վերաբերյալ, ով այդ գործով տուժող կողմ է հանդիսանում:

Ըստ Ասկերովի՝ երբ արդեն մոտեցել էին Քարվաճառ քաղաքին, հեռադիտակով նայել և տեսել են, որ ճանապարհի վրա գտնվող առաջին տանը մարդ չկա և մտել են ու հագուստներ գողացել, որոնցից մեկի գրպանում եղել է անձնագիր, զինվորական գրքույկ և գումար:

Դատական նիստի վերջում դատախազի այն հարցին, թե որն է եղել նպատակը, որ նրանք իրենց հետ բերել էին նաև Ադրբեջանի դրոշներ, ամբաստանյալներից ոչ մեկը հստակ պատասխան չի տվել:

Մանրամասները՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը