Կարծիք

31.10.2014 14:22


Իշխանությունը դրսում անլեզու, ներսում՝ մարտական

Իշխանությունը դրսում անլեզու, ներսում՝ մարտական

Ցանակացած իշխանություն ինքն է մշակում իր ռազմավարությունը և մարտավարությունը, ինչպես արտաքին հարաբերություններում, այնպես էլ երրկրի ներքին կյանքում։

Հայաստանը զարգացման շատ չափորոշիչներով պարզապես բավական հետ է և աչքի չի ընկնում իբրև ինքնուրույն դերակատար։

Հայաստանի Հանրապետությունը առայժմ աշխարհին ներկայանում է քրիստոնեությունը որպես առաջինը ընդունած ազգ, ցեղասպանությունը ապրած ժողովուրդ և արցախյան պատերազմում հաղթած երկիր։

Եվ վերջապես Հայաստանը աշխարհին ներկայանում է որպես վարկ մուրող երկիր և բնականաբար հարց է առաջանում` բայց ի՞նչ ձևով։

Ստացվել է այնպես, որ մեր իշխանավորները ՀՀ-ի սահմանններից դուրս պարզապես համեստության տիպար են, ինչու չէ նաև հրեշտակ։ Հեռուստատեսությամբ դիտում ես նրանց պահվածքը և մտորում ու «հիանում», որ այսքան խոնարհ և հեզ լինում են միայն նաիրյան աղջիկները։

Անրադառնալով մեր երկրից դուրս իշխանավորների գործունեությանը հարկ է նշել, որ նրանց մի զգալի մասը արտերկրի իրենց պաշտոնակիցների հետ փորձում են շփվել միայն հայերենով, որը ինչ խոսք թողնում է ժամանկակից կոչվող պետական այրի ոչ լիարժեքության դրսևորում։ Բնականաբար միայն գլխի շարժումներով վարկ մուրալը մարդկային փոխհարաբերություններում թողնում է իր հետքը, իսկ թագմանիչով այդ ձևով խնդրելը հումորի ժանրից է։ Թարգմանիչը կարող է ներկայացնել, որ կողքիս մարդը փող է ուզում: Սա արդեն հումոր չէ` պարզապես զարվեշտ է։

Եվ ահա այս մարդկանց անց ու դարձի վրա ծախսվում են միլիարդավոր դրամներ կամ արտարժույթով միլիոններ։

Հետո ասում են բյուջեն դատարկ է…:

Մի հարցնող լինի` բա ձեզ բյուջե կդիմանա՞:

Անդրադառնալով ներքին կյանքին առնչվող հիմնահարցերին հարկ է նշել, որ սովորաբար դրսում շատ համեստ պահվածքով աչքի ընկնող մարդիկ հաճախ տանը լինում են կասկածամիտ և շատ ագրեսիվ:

Իշխանությունը, որը դրսում հլու-հնազանդ է, փորձում է իր կերպարի ամբողջականությունը լրացնել բանիմացի, համարձակի և հզորի վարժանքներով:

Ինչ խոսք, իշխանությունում կան մարդիկ, որոնք իրենց մարդկային կերպարանքով բանիմացությամբ և արհեստավարժությամբ արժանի են լինել բարձր էշելոնում: Սակայն մեր օրերում նրանց ֆունկցիան պատվիրակությունների կազմում ընդամենը թարգմանչական գործունեությունն է:

Իսկ ներքին կյանքում իրական ժողովրդավարության հաստատման համար թարգմանիչներ պետք չեն:

Այստեղ անհրաժեշտ է պարզապես իշխանավորի մարտունակությունը և մի թեթև դոսյե:

Գառնիկ Վաղարշակյան

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Այս խորագրի վերջին նյութերը