Լրահոս

31.10.2014 22:15


Ջիմի Փեյջը բացել է փակագծերը, թե ինչու «Led Zeppelin»–ը չի կարող վերամիավորվել (տեսանյութ)

Ջիմի Փեյջը բացել է փակագծերը, թե ինչու «Led Zeppelin»–ը չի կարող վերամիավորվել (տեսանյութ)

«Led Zeppelin»–ի լեգենդար կիթառահար Ջիմի Փեյջը իր հարցազրույցում պատմել է, թե ինչպես է վիրտուոզ թմբկահար Ջոն Բոնեմի մահն անդրադարձել խմբի վրա։ ««Led Zeppelin»-ը ինչ–որ նախագիծ չէր, դա հոգու մղում էր։ Խմբի անդամներից յուրաքանչյուրը յուրահատուկ կարևորություն ուներ։ Կարծում եմ, եթե այն ժամանակ ես մահանայի, մնացածը նույն որոշումը կընդունեին՝ դադարեցնել գործունեությունը։

Բոնեմին ինչ–որ մեկով փոխարինելը ճիշտ և անկեղծ չէր լինի։ Մենք փորձել ենք վերամիավորվել։ Նվագել ենք Ջոնի որդու՝ Ջեյսոնի հետ։ 2007թ.-ին ունեցել են համերգ։ Բայց դա այն չէր»,–ասել է Փեյջը՝ նշելով, որ Ռոբերտ Փլանտի մոտ նկատվող հոգեբանական դժվարությունները վերջ են դրել «Led Zeppelin»–ի վերամիավորման բոլոր ջանքերին։ Ինքը՝ Բոնեմի որդին, պատմում է. «Փլանտն ասաց ինձ. «Կապ չունի, թե դու որքան լավ ես նվագում։ Ջեյսո՛ն, մենք բոլորս քեզ սիրում ենք։ Սակայն քո հայրը մեր մի մասնիկն էր՝ իմ, Ջիմիի, Ջիմի Փոլի։ Մեզանից յուրաքանչյուրն անփոխարինելի էր։ Օր չի անցնում, որ ես չկարոտեմ նրան»։

Ջոն Բոնեմը մահացել է 1980թ. սեպտեմբերի 25-ին։ Նա 32 տարեկան էր։

Այս խորագրի վերջին նյութերը