ԱՄՀ ներկայացուցիչ. «ՀՀ–ում դանդաղում են տնտեսական աճի տեմպերը»
Այսօրվա ասուլիսին ՀՀ–ում ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ) ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը նշել է, որ Հայաստանում դանդաղում են տնտեսական աճի տեմպերը։ Սանչեսի խոսքերով՝ ընթացիկ տարվա տնտեսական աճը կանխատեսվում է 2.6 %-ի սահմանում, որը պայմանավորված է արտաքին գործոնով (Ռուսաստան) և համաշխարհային տնտեսության իրավիճակով։ Խոսելով բյուջեի կատարողականից՝ Թերեզա Սանչեսը պարզաբանել է, որ այն ծրագրերը, որոնք նախատեսված են բյուջեով և ֆինանսավորման կարիք չունեն, այնուամենայնիվ, ցանկալի տեմպով չեն իրականացվում, ինչը 2013 թվականին հանգեցրել է ՀՆԱ-Ի 2.5 % –ի թերակատարման։ Ինչ վերաբերում է գնաճին, ըստ Սանչեսի, այն ցածր է, ինչը նշանակում է, որ ժողովրդի գնողունակությունը պահպանված է։ Բանախոսը հանդես է եկել նաև առաջարկություններով և նշել, որ հաջորդ ստուգումը նախատեսված է մարտին։
ԱՄՀ ներկայացուցիչ. «ՀՀ–ում դանդաղում են տնտեսական աճի տեմպերը»
Այսօրվա ասուլիսին ՀՀ–ում ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ) ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը նշել է, որ Հայաստանում դանդաղում են տնտեսական աճի տեմպերը։
Սանչեսի խոսքերով՝ ընթացիկ տարվա տնտեսական աճը կանխատեսվում է 2.6 %-ի սահմանում, որը պայմանավորված է արտաքին գործոնով (Ռուսաստան) և համաշխարհային տնտեսության իրավիճակով։
Խոսելով բյուջեի կատարողականից՝ Թերեզա Սանչեսը պարզաբանել է, որ այն ծրագրերը, որոնք նախատեսված են բյուջեով և ֆինանսավորման կարիք չունեն, այնուամենայնիվ, ցանկալի տեմպով չեն իրականացվում, ինչը 2013 թվականին հանգեցրել է ՀՆԱ-Ի 2.5 % –ի թերակատարման։
Ինչ վերաբերում է գնաճին, ըստ Սանչեսի, այն ցածր է, ինչը նշանակում է, որ ժողովրդի գնողունակությունը պահպանված է։
Բանախոսը հանդես է եկել նաև առաջարկություններով և նշել, որ հաջորդ ստուգումը նախատեսված է մարտին։
7or.am