Լրահոս

31.10.2014 13:42


Ֆինլանդիայում հոսպիտալացվել է Էբոլա վարակի կասկածով առաջին մարդը

Ֆինլանդիայում հոսպիտալացվել է Էբոլա վարակի կասկածով առաջին մարդը

Lenta.ru–ի փոխանցմամբ՝ երեկ Ֆինլանդիայում հոսպիտալացվել է Էբոլա վարակի կասկածով առաջին մարդը, ով վերջերս էր եկել Լիբերիայից։ Հելսինկիի վարակիչ հիվանդությունների կենտրոնում գտնվող տղամարդը բժշկի էր դիմել գլխացավի ու բարձր ջերմության ախտանիշներով:

Հետազոտությունների արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարակից մահացել է շուրջ հինգ հազար մարդ: Վարակվածների թիվն անցնում է 10 հազարից: Մահվան դեպքեր են գրանցվել նաև Իսպանիայում, ԱՄՆ-ում, Մալիում:

Այս խորագրի վերջին նյութերը