Կարծիք

31.10.2014 13:20


Արեգնազ Մանուկյան. «Шура, займитесь своими прямыми обязанностями» (տեսանյութ)

Արեգնազ Մանուկյան.  «Шура, займитесь своими прямыми обязанностями» (տեսանյութ)

Փաստորեն, ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ոչ միայն չի կարողանում մի միջոցառում կազմակերպել, այլև զբաղված է բանսարկությամբ («Արդի հայերենի բացատրական բառարան». բանսարկու– խառնակիչ, չարախոսությամբ միմյանց դեմ գրգռող, զրպարտիչ)։
Մե՛կ պաշտոնական պարզաբանում է տարածում, թե ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի ժամանակ պատգամավորներ Վահան Բաբայանի և Տիգրան Ուրիխանյանի համար դահլիճում տեղեր հատկացված եղե՛լ են, ուղղակի տեսնելով, որ հեռու են նախագահության սեղանից՝ նրանք խնդրել են իրենց նստելու համար նախատեսված տեղերը մոտեցնել նախագահության սեղանին, իսկ դահլիճում որևէ պատգամավորի համար երկրորդ շարքում հատկացված տեղեր չեն եղել։
Մե՛կ էլ «բազմազբաղ» վարչությունում 4 ժամ անց «հիշում են», որ ոնց որ թե մի բան խառնել են ու զրպարտել, և հանդես են գալիս արդեն լրիվ այլբովանդակ պարզաբանմամբ՝ բա թե՝ վայ, գիտեք՝ ինչ, պատգամավորները մտնելով դահլիճ՝ տեսել են, որ իրենց անվամբ ցուցանակները տեղադրված չեն սեղանին, իսկ մի քանիսն էլ գտնվում են երկրորդ շարքի աթոռներին: Այ այսպիսի մազալու բաներ։
Փաստորեն, ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունում այնքան են լծվել լրագրողների «հետևից ընկնելու» ու «անհնազանդներին» «պատժելու» գործին (իշտայներին՝ քացախ), որ մոռացել են զբաղվել իրենց բո՛ւն պարտականությամբ՝ ապահովել խորհրդարանի բնականոն աշխատանքը։ Միայն մնում է հայտնի ֆիլմի նման հորդորել՝ «Шура, займитесь своими прямыми обязанностями»։

Արեգնազ Մանուկյան


Այս խորագրի վերջին նյութերը