Լրահոս

31.10.2014 13:01


Փոխնախարարը խնդրել է 40% աղքատության ու ԱԳՆ–ի պահպանման ծախսերի մեջ ուղղակի կապ չտեսնել

Փոխնախարարը խնդրել է 40% աղքատության ու ԱԳՆ–ի պահպանման ծախսերի մեջ ուղղակի կապ չտեսնել

ԱԺ-ում շարունակվող 2015-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարցրել է, թե ինչու են երկրի այսօրվա պայմաններում ԱԳՆ-ի բյուջեն ավելացնում. «40 տոկոս աղքատություն կա երկրում, դուք ապարատի ծախսերն եք ավելացնում: Ասում եք՝ ինչին են ուղղվելու այդ գումարները, բայց կցանկանայի ճշտել՝ ի՞նչ տիպի ներկայացուցչական մեքենաներ են ձեռք բերվելու, ո՞ւմ համար, ի՞նչ մակնիշի, ի՞նչ արժողության»:

Փոխնախարարը խնդրեց 40% աղքատության ու ԱԳՆ–ի պահպանման ծախսերի մեջ ուղղակի կապ չտեսնել. «Այնպես չէ, որ ծախսեր չկատարենք՝ աղքատությունը կկրճատվի: Դա պայմանավորած է աշխատավարձի բարձրացմամբ, որի հայեցակարգը ԱԺ-ում հավանության է արժանացել, այլ լրացուցիչ բան չկա, քան ձեր կողմից ընդունվածը: Հետո էլեկտրաէներգիայի սակագներն են բարձրացել. պետք է ավելացվեն, չէ՞, գումարները»:
Անդրադառնալով մեքենաների հարցին՝ փոխնախարարը հայտնել է, որ ձեռք է բերվելու երկու մեքենա. «Մեկը ծառայողական է, արժե 10 միլիոն դրամ, իսկ մյուսը միկրոավտոբուս է, արժե 15 միլիոն»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը