Լրահոս

31.10.2014 18:33


Պարագվայում կույր մարդը դեսպան է ընտրվել

Պարագվայում կույր մարդը դեսպան է ընտրվել

Պարագվայի պատմության մեջ առաջին անգամ կույր մարդը դեսպան է դարձել։ Տեղական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ չնայած տեսողության խնդրին՝ ուսուցիչ, լրագրող և միջազգային հարաբերությունների մասգիստրոսի աստիճան ունեցող Պեդրո Ռեյնալդո Սանչեսը երդում է տվել և անցել Դոմինիկյան Հանրապետությունում և Հաիթիում Պարագվայի դեսպանի պարտականությունների կատարմանը։
Պարագվայի ԱԳՆ ղեկավար Էլադիո Լոիսագայի խոսքերով՝ նման ընտրություն է կայացվել՝ ելնելով Սանչեսի պատրաստվածությունից և գիտելիքներից։ Նա նշել է, որ այդ պաշտոնին ևս երկու արժանի թեկնածու էր հավակնում։ ԱԳՆ ղեկավարը տեղեկացրել է նաև, որ 50 տարի անց Պարագվայը Դոմինիկյան Հանրապետությունում բացում է իր մշտական դեսպանությունը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը