Կարծիք

31.10.2014 12:01


«Հայաստանում լինելու են նոր որակի իշխանություններ և նոր որակի հպարտ քաղաքացիներ»

«Հայաստանում լինելու են նոր որակի իշխանություններ և նոր որակի հպարտ քաղաքացիներ»

Դատելով ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից ու, առավել ևս, հնչող կարծիքներից՝ էնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունը կրակն է ընկել զուտ միայն այն բանի համար, որ համարձակվել է պահանջել ամբողջական իշխանափոխություն և բարձրաձայնել երկրում տիրող անհամար ու ՀՀ քաղաքացու համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր հարցեր: Որոշ մարդիկ, ատամները սրած, հետևում են խորհրդարանական ոչիշխանական ուժերի ներկայացուցիչների ելույթներին ու թուղթ ու գրիչով գրի առնում ամեն բառ, ամեն տառ ու տողատակերի տակ սկսում այլ իմաստ փնտրել, փոխարենը՝ իրենք ոչինչ չեն անում, այլ երբեմն իրենց ընձեռնված սակավաթիվ եթերներից դեմքի լուրջ արտահայտությամբ հոխորտում են, որ վերը նշված ուժերի նպատակներն ու գործողությունները կեղծ են: «Եռյակը» հայտարարել է, որ իշխանափոխությունը մեկ օրվա գործ չէ, շատ էլ չի տևելու, անհրաժեշտ է ոչ միայն զինվել համբերությամբ, այլև դա փոխանցել քաղաքացիներին, քանի որ իռացիոնալ դաշտում արված գործողություններն ու հայտարարությունները միայն կարող են վնասել գործընթացին: Սկսվել է համաժողովրդական շտաբների ձևավորման պրոցեսը, կարծում եմ՝ շուտով հայտնի կդառնա հաջորդ հանրահավաքի օրը, և աստիճանաբար մենք, այդ թվում նաև՝ մեր ընդդիմախոսները, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները: Ամեն դեպքում, տրվել է քաղաքական գործընթացի սկիզբ, որը բնական է՝ ունենալու է իր տրամաբանական ավարտը, որի վերջնահաշվարկում Հայաստանում լինելու են նոր որակի իշխանություններ և նոր որակի հպարտ քաղաքացիներ:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը