Լրահոս

31.10.2014 11:39


Խոստանում են 2015թ. կենսաթոշակը բարձրացնել

Խոստանում են 2015թ. կենսաթոշակը բարձրացնել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 2015թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտնել է, որ հաջորդ տարվանից միջին կենսաթոշակը կաճի 14%–ով՝ կազմելով 36 հազարի փոխարեն 41 հազար դրամ։

Նախատեսվում է 2015թ. հունվարի 1-ից բազային կենսաթոշակը բարձրացնել 2 հազար դրամով՝ դարձնելով 16 հազար դրամ, իսկ աշխատանքային ստաժի համար վճարները 700-ից՝ 800 դրամ՝ առաջին 10 տարվա համար, 450-ից՝ 500 դրամ՝ հաջորդ տարիների համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը