Աշխարհ

31.10.2014 10:50


Ուկրաինայում ընդունված օրենքը թույլատրում է հեռակա դատական գործընթաց սկսել Յանուկովիչի դեմ

Ուկրաինայում ընդունված օրենքը թույլատրում է հեռակա դատական գործընթաց սկսել Յանուկովիչի դեմ

Հեռակա դատի մասին Ուկրաինայում ուժի մեջ մտած օրենքը թույլատրում է ավարտել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հարցով գործընթացը։ Նախօրեին դրա ամբողջական տեքստը հրապարակվել է «Ուկրաինայի ձայն» թերթում։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք էր ստորագրել, որը փոփոխություններ էր մտցրել Քրեական օրենսգրքում։ Ըստ այդմ՝ դատարաններին թույլատրվում է կատարել գործողություններ այն դեպքում, երբ մեղադրյալը կամ կասկածյալը գտնվում է Ուկրաինայից դուրս, թաքնվում է հետաքննությունից և դատարանից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը