ԾԱՌՈՒԿՅԱՆԻ «ՄԵՍԻՋՆԵՐԸ» ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ, ԲԻԶՆԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի խոսքը մեծ հետաքրքրություն և սպասումներ է առաջացնում հանրության շրջանում, և այսօրվա հարցազրույցը բացառություն չէր:
Այն, որ Ծառուկյանն ունի մարդկային ու նյութական մեծ ռեսուրսներ ու լուրջ կապեր թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, նորություն չէ: Բայց միայն դա չէ ոգևորիչ, որ հասարակության մոտ սպասումներ են առաջացել:
Նախ՝ Ծառուկյանն ինչ մտել է քաղաքականություն, երբեք չի պարտվել, այլ գնալով մեծացրել է իր ղեկավարած քաղաքական ուժի ազդեցությունը երկրում, քանի որ իր ուժերից մեծ ծանրություն չի վերցրել իր ուսերին, առավել ևս՝ չի խոստացել այդ անել ու հիասթափության առիթ տալ դրանով:
Որ պահին զգացել է, որ պետք է դադար վերցնել, իր թիմին ու ժողովրդին չի տարել բախումների։ Արդյունքում՝ չի բարոյալքել իր քաղաքական «զորքը» և կարողացել է պահպանել դիրքերը վճռական փուլից առաջ:
Ի դեպ, պայքարի ժամանակ շատ դժվար է ազարտի մեջ չընկնել ու չգնալ մինչև վերջ՝ անգամ պարտվելու ու կործանման մեծ հավանակության պարագայում: Իսկ Ծառուկյանն այնպիսի կամային հատկությամբ օժտված գործիչ է, որ երբ զգացել է, որ արկածախնդրության տարրեր կան, հետաձգել է իր վճռական ճակատամարտը, որքան էլ դա շատերին դուր չի եկել, ու որքան էլ այդ պահին որոշ մարդիկ չեն ընդունել նրա որոշումը կամ կասկածով են վերաբերվել դրան: Բայց շատ կարճ ժամանակ հետո ԲՀԿ առաջնորդին ավելի մեծ հանրային վստահություն է բաժին հասել, ինչը վկայում է, որ հետագայում նույն այդ կասկածամիտները համոզվել են, որ նա ճիշտ է վարվել:
Այ հենց սա է պատճառը, որ իշխանությունները բավական անհանգիստ են Ծառուկյանի վճռական քայլերից, որքան էլ փորձեն արտաքուստ դա ցույց չտալ։ Նրանք լավ են հասկանում, որ եթե ԲՀԿ առաջնորդը հաղթելու հարյուրտոկոսանոց շանս չունենար, պայքարի չէր մտնի:
Մեր հասարակության մեջ էլ շատերը հենց սա են կարևորում, որ բացառվում է՝ Ծառուկյանը բոլոր քայլերը հաշվարկած չլինի, ու հայտարարի, որ հետդարձի ճանապարհ ինքը չունի: Կնշանակի՝ այս անգամ հաղթելու մեծ հնարավորություն կա, ու միայն հարկավոր է «եռյակի» համար հզոր հասարակական աջակցություն ապահովել:
Արժե առանձնահատուկ ընդգծել, որ Ծառուկյանն իր հարցազրույցում անդրադարձել է մեր երկրում գործարար միջավայրի տխուր վիճակին ու լուծումներ առաջարկել այս վիճակից դուրս գալու համար: Իսկ սա բխում է ԲՀԿ ծրագրային հիմնադրույթներից, այսինքն՝ ժողովրդին սատար կանգելու հարցում առկա է համակարգված ու ծրագրային մոտեցում, ծառացած խնդիրների լուծման հնարավորություն և բավարար վճռականություն:
Կարևորում եմ նաև այսօրվա հարցազրույցում հանրային ծառայողներին ուղղված Ծառուկյանի խոսքը, քանի որ գործի բերումով ներսից եմ տեսել շատ շատերի դժգոհությունը մեր երկրում տիրող վիճակից, բայց նրանք գերադասել են կանխատեսելի վատը, քանի որ չեն հավատացել, որ նոր իշխանաթյունների դեպքում իրենց վիճակն ավելի չի վատանա, կամ ուղղակի իրենց չեն ազատի աշխատանքից: Ու հիմա Ծառուկյանն ընդգծում է, որ հանրային ծառոյողները պետք է իրենց ապահով զգան ու չանհանգստանան, որ իշխանափոխությունից հետո նրանց հանդեպ կամայական մոտեցումներ կլինեն, ու նրանք պաշտպանված կլինեն թե՛ օրենքով և թե՛ նոր իշխանությունների քաղաքական որոշման արդյունքում:
Այսօր հասարակական բավական լայն շերտեր են ի դեմս «եռյակի» ու նրանց միացած ուժերի՝ տեսնում իրենց շահերի արտահայտողներին: Սա, հուսով եմ, կհանգեցնի հասարակական այնպիսի աջակցության, որը լիովին բավարար կլինի ոչ միայն Սերժ Սարգսյանի վարչակազմն իշխանությունից հեռացնելու, այլև ժողովրդի քվեով նոր իշխանություն ձևավորելու համար, որն ունակ կլինի երկիրը հանել այս վիճակից ու կանգնեցնել զարգացման ուղու վրա:
Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203245154832187