Լրահոս

30.10.2014 17:40


Հովիկ Աբրահամյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել Նիկոլայ Ռիժկովի դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է երկու երկրների միջև բազմակողմանի հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ինչպես կառավարական, այնպես էլ խորհրդարանական մակարդակներով իրականացվող ինտեսիվ աշխատանքները:
Նիկոլայ Ռիժկովը վարչապետին է ներկայացրել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովում քննարկված հարցերն ու նախատեսվող ծրագրերը: Պարոն Ռիժկովը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող բարեկամությունը:
Հովիկ Աբրահամյանը և Նիկոլայ Ռիժկովը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը