«Հաղթանակ» կամրջից ինքնասպանություն գործած տղամարդը երկտող է թողել
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 40-45 տարեկան մի տղամարդ ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով «Հաղթանակ» կամրջից:
Ընթերակաների ներկայությամբ մահացածի մոտ հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս և երկտող, որը մահացածը գրել է իր մորը. «Մամ ջան, կներես իմ քայլի համար: Ուղղակի ծանր հիվանդ եմ, լյարդի ցիռոզ ունեմ, դրա համար չեմ ուզում ձեզ տանջեմ, չեմ ուզում ապրեմ»:
Գալով «Հաղթանակ» կամրջի մոտ՝ իր «Mercedes» մակնիշի 34 MՏ 510 համարանիշի ավտոմեքենան կայանում է կամրջի հարևանությամբ գտնվող «Միկա» բենզալցակայանի մոտ, մոտենում կամրջին և ցած նետվում: Պարզվել է նաև, որ նա Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արթուր Բաղդասարյանն էր:
«Հաղթանակ» կամրջից ինքնասպանություն գործած տղամարդը երկտող է թողել
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 40-45 տարեկան մի տղամարդ ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով «Հաղթանակ» կամրջից: