«Գագիկ Ծառուկյանի հարցազրույցն իշխանական քարոզչամեքենաներին անգործության է մատնել»
Դեռ այնքան ժամանակ կշարունակվեր տարատեսակ իշխանական քարոզչամեքենաների ստահոդ լուրերի տարածումը և անիմաստ քննադատականները՝ ուղղված «եռյակին», նրան սատար կանգնած ուժերին և հասարակությանը, որոնք պայքարի են դուրս եկել, քանի դեռ ներկայիս իրավիճակն իր մեջ խորհրդավորություն էր ներառում։ Կասկած չկա անգամ, որ դա հատուկ էր արվում, ստրատեգիկ բնույթի գործողություն «եռյակի» կողմից, քանզի պայքարի դուրս գալը նման «բռնապետ» իշխանության դեմ և բոլոր խաղաքարտերը բացելը խոհեմ չէր դիտարկվի։ Սա հաշվի առնելով՝ վերոնշյալ լրատվականները, վարձու քաղաքագետները և իշխանական այլ խոսափողներ սկսեցին պրովոկացիոն հարցադրումներ անել, կասկածի տակ դնել «եռյակի» գործողությունները։ Մեկ ասում էին՝ «եռյակի» լիդերները չեն մասնակցի հանրահավաքին, մեկ ասում էին՝ «Ժառանգությունը» կլքի «եռյակը», մեկ ասում էին, թե պայմանավորվածության մեջ են իշխանությունների հետ, և այսպես շարունակ։ Բայց երբ նրանց կանխատեսումները չիրականացան, գնալով նրանց շարքերը նոսրանում են ակամայից, քանզի ո՞վ երկրորդ անգամ կարծիք կձևավորի իր մեջ ինչ-որ մեկի կողմից հնչեցրած հայտարարության հիման վրա, եթե նախկինում դա ոչ մի կերպ աղերս չի ունեցել իրականության հետ։ Վերոնշյալների շարքերը էլ ավելի նոսրացան հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը պայմանով հնչեցրեց իշխանափոխություն բառը։ Հիմա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից «Zham.am»-ին տրված հարցազրույցն է՛լ ավելի է իշխանական քարոզչամեքենաներին մոտեցնում գործազրկության, քանզի այն բոլոր շահարկման թեմաները, այն բոլոր պրովոկացիոն հարցերը, որ մինչ այժմ արծարծվում էին, այլևս ակտուալ չեն լինի, քանի որ հարցազրույցն իր մեջ պարունակում է նմանատիպ հարցերի սպառիչ պատասխաններ և կոնկրետ գործողությունների հաջորդականություն, համաձայն որոնց՝ իշխանություններին այլ տարբերակ չի մնում, քանի որ իրականությունից չես փախչի, և ըստ այդմ էլ՝ չկա այլևս «պաշտպանվելու» տարբերակ. գործած սխալներն այնքան շատ են, այնքան ակներև, որ դրանց վերաբերյալ հարցադրումները և պահանջները չկատարելը դառնում են լուրջ գլխացավանք։ Հավատացե՛ք՝ այս հարցազրույցից հետո շատ ու շատ հարցեր ստացան իրենց պատասխանները, և այն ալիքը, որն այսօր բարձրացվել է, այլևս չի մարի, թեկուզ անցնեն օրեր, շաբաթներ. ընդհակառակը՝ հասարակության այն չկողմնորոշված հատվածը, որ դեռ կամուկացի մեջ էր, արդեն իսկ կողմնորոշված՝ կհամալրի ոչ իշխանական ուժերի և պայքարող հասարակության շարքերը։ Անգամ այս հարցազրույցից հետո էլ, ես դեռ վստահ եմ, որ բոլոր խաղաքարտերը չէ, որ բացվեցին, այնպես որ, սպասենք նորանոր զարգացումների։ Politik Man-ի ֆեյսբուքյան էջից
«Գագիկ Ծառուկյանի հարցազրույցն իշխանական քարոզչամեքենաներին անգործության է մատնել»
Դեռ այնքան ժամանակ կշարունակվեր տարատեսակ իշխանական քարոզչամեքենաների ստահոդ լուրերի տարածումը և անիմաստ քննադատականները՝ ուղղված «եռյակին», նրան սատար կանգնած ուժերին և հասարակությանը, որոնք պայքարի են դուրս եկել, քանի դեռ ներկայիս իրավիճակն իր մեջ խորհրդավորություն էր ներառում։ Կասկած չկա անգամ, որ դա հատուկ էր արվում, ստրատեգիկ բնույթի գործողություն «եռյակի» կողմից, քանզի պայքարի դուրս գալը նման «բռնապետ» իշխանության դեմ և բոլոր խաղաքարտերը բացելը խոհեմ չէր դիտարկվի։ Սա հաշվի առնելով՝ վերոնշյալ լրատվականները, վարձու քաղաքագետները և իշխանական այլ խոսափողներ սկսեցին պրովոկացիոն հարցադրումներ անել, կասկածի տակ դնել «եռյակի» գործողությունները։ Մեկ ասում էին՝ «եռյակի» լիդերները չեն մասնակցի հանրահավաքին, մեկ ասում էին՝ «Ժառանգությունը» կլքի «եռյակը», մեկ ասում էին, թե պայմանավորվածության մեջ են իշխանությունների հետ, և այսպես շարունակ։ Բայց երբ նրանց կանխատեսումները չիրականացան, գնալով նրանց շարքերը նոսրանում են ակամայից, քանզի ո՞վ երկրորդ անգամ կարծիք կձևավորի իր մեջ ինչ-որ մեկի կողմից հնչեցրած հայտարարության հիման վրա, եթե նախկինում դա ոչ մի կերպ աղերս չի ունեցել իրականության հետ։ Վերոնշյալների շարքերը էլ ավելի նոսրացան հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը պայմանով հնչեցրեց իշխանափոխություն բառը։ Հիմա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից «Zham.am»-ին տրված հարցազրույցն է՛լ ավելի է իշխանական քարոզչամեքենաներին մոտեցնում գործազրկության, քանզի այն բոլոր շահարկման թեմաները, այն բոլոր պրովոկացիոն հարցերը, որ մինչ այժմ արծարծվում էին, այլևս ակտուալ չեն լինի, քանի որ հարցազրույցն իր մեջ պարունակում է նմանատիպ հարցերի սպառիչ պատասխաններ և կոնկրետ գործողությունների հաջորդականություն, համաձայն որոնց՝ իշխանություններին այլ տարբերակ չի մնում, քանի որ իրականությունից չես փախչի, և ըստ այդմ էլ՝ չկա այլևս «պաշտպանվելու» տարբերակ. գործած սխալներն այնքան շատ են, այնքան ակներև, որ դրանց վերաբերյալ հարցադրումները և պահանջները չկատարելը դառնում են լուրջ գլխացավանք։ Հավատացե՛ք՝ այս հարցազրույցից հետո շատ ու շատ հարցեր ստացան իրենց պատասխանները, և այն ալիքը, որն այսօր բարձրացվել է, այլևս չի մարի, թեկուզ անցնեն օրեր, շաբաթներ. ընդհակառակը՝ հասարակության այն չկողմնորոշված հատվածը, որ դեռ կամուկացի մեջ էր, արդեն իսկ կողմնորոշված՝ կհամալրի ոչ իշխանական ուժերի և պայքարող հասարակության շարքերը։ Անգամ այս հարցազրույցից հետո էլ, ես դեռ վստահ եմ, որ բոլոր խաղաքարտերը չէ, որ բացվեցին, այնպես որ, սպասենք նորանոր զարգացումների։
Politik Man-ի ֆեյսբուքյան էջից