Կարծիք

30.10.2014 16:33


«Ծառուկյանի հարցազրույցի գլխավոր ուղերձները. ինչ երաշխիքներ ստացավ մեր հասարակությունը»

«Ծառուկյանի հարցազրույցի գլխավոր ուղերձները. ինչ երաշխիքներ ստացավ մեր հասարակությունը»

Հոկտեմբերի 30-ին Zham.am-ին տված հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը մի քանի կարևոր շեշտադրումներ արեց.

1. Ի տարբերություն գործող իշխանությունների` նա շատ լավ գիտակցում է, որ մանր ու միջին բիզնեսը պետք է ազատվի հարկերից, ինչը թույլ կտա, պատկերավոր ասած, մեր տնտեսությանը շնչել: Սա կարող է բերել նաև այլ ոլորտների զարգացմանը:

Կարևոր էր նաև այն, որ առաջին անգամ շատ երկար տարիների ընթացքում շեշտադրվեց, որ գյուղացիներին պետք է օգնել կոնկրետ միջոցներով` դեղորայք, վառելանյութ և այլն: Կարևոր է նաև այն, որ խոսվեց այն մասին, որ ամեն մարզ պիտի ունենա զարգացման պետական ծրագիրը: Սա է իրականում նշանակում Երևան-մարզեր համաչափ զարգացում:

2. Կարևոր է այն փաստը, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Ծառուկյանը հասկանում է, որ «փոքր երկի ենք, հո 10 հոգի շաքար չի բերի» քաղաքականությունը մեզ տանելու է փակուղի: Սա այն կարևոր գաղափարն է, որը ի վիճակի չեն հասկանալ մեր երկրի այսօրվա իշխանությունները:

3. Շատ կարևոր է նաև Ծառուկյանի այն միտքը, որ մեր երկրում փայ մտնելն այլևս տեղ չպիտի ունենա: Սա նշանակում է, որ իշխանափոխությունից հետո բոլորին կտրվեն հստակ երաշխիքներ առ այն, որ իրենց սեփականությունը ոչ ոք չի խլի:

4. Ու ամենակարևորը` Ծառուկյանը պատրաստ է գնալ այնքան, մինչև մեր երկրում ձևավորվի որակապես նոր, առողջ իշխանություն: Սա, կարծում եմ, այն կարևորագույն ուղերձն էր, որ այսօր ստացավ մեր հասարակությունը:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը