Սիրիան ինքնիշխանության խախտում է համարել քրդերի անցումը Քոբանի Թուրքիայից
Սիրիան «ինքնիշխանության կոպիտ խախտում» է համարում քուրդ աշխարհազորայինների անցումը Քոբանի թուրքական սահմանից։ Սիրիայի ԱԳՆ–ի համապատասխան հայտարարությունը տարածել է «ՍԱՆԱ» գործակալությունը։ Առկա տեղեկատվության համաձայն՝ սիրիական ԱԳՆ–ն դատապարտել է թուրքական կառավարության գործողությունները՝ Անկարայի վարքն անվանելով «խայտառակ»։ Հիշեցնենք, որ փեշմերգաների՝ 10 մարդուց բաղկացած առաջին խումբը հատել է թուրք–սիրիական սահմանը և մտել Քոբանի։
Սիրիան ինքնիշխանության խախտում է համարել քրդերի անցումը Քոբանի Թուրքիայից
Սիրիան «ինքնիշխանության կոպիտ խախտում» է համարում քուրդ աշխարհազորայինների անցումը Քոբանի թուրքական սահմանից։
Սիրիայի ԱԳՆ–ի համապատասխան հայտարարությունը տարածել է «ՍԱՆԱ» գործակալությունը։ Առկա տեղեկատվության համաձայն՝ սիրիական ԱԳՆ–ն դատապարտել է թուրքական կառավարության գործողությունները՝ Անկարայի վարքն անվանելով «խայտառակ»։
Հիշեցնենք, որ փեշմերգաների՝ 10 մարդուց բաղկացած առաջին խումբը հատել է թուրք–սիրիական սահմանը և մտել Քոբանի։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։