Երևանում տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստից հետո լրագրողներն այդ հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովից հետաքրքրվել են, թե ինչու ՌԴ-ն Ղրիմով կարող է լինել ԵՏՄ անդամ, իսկ Հայաստանը՝ ԼՂՀ–ով, չի կարող:
–Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբա՞ղը,–արձագանքել է Ռիժկովը, այնուհետև ավելացրել, որ Ղրիմը պատմականորեն ռուսական հող է.
–Դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք, և մեղավո՞ր ենք, որ Խրուշչյովը ոչ սթափ վիճակում այն տվել է Ուկրաինային: Ղրիմի բնակիչներն իրենց կամքով հանրաքվեում որոշեցին մտնել ՌԴ կազմ։ Ի՞նչ է՝ ասեինք՝ ո՞չ, մի՞ մտեք ձեր հայրենի տարածք։ Նախ՝ եկեք կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակի հարցում, նոր քննարկենք: Հենց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, մենք ուրախ կլինենք նրան տեսնել այդ կազմում։
Ռիժկովը նաև ընդգծել է, որ Ղարաբաղը ճանաչված չէ այնպես, ինչպես Հարավային Օսիան և Աբխազիան:
Ռիժկով. «Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբա՞ղը»

7or.am