«Իմ անունով ցուցանակ ի սկզբանե տեղադրված չի եղել սեղանին»
Ի պատասխան ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության՝ հայտնում եմ, որ իմ անունով ցուցանակ ի սկզբանե տեղադրված չի եղել սեղանին, և իմ զարմանքից հետո արարողակարգի աշխատակիցները սկզբում հայտնել են, որ էլ տեղ չկա, և առաջարկել նստել 2-րդ շարքում, իմ բացասական պատասխանից հետո նոր փորձել են ուրիշի անունը հանելով՝ ինձ հրավիրել սեղանի շուրջ: Տեսնելով, որ նույն վիճակում է հայտնվում Տիգրան Ուրիխանյանը, որն ընդհանրապես ոտքի վրա էր մնացել, մենք լքել ենք դահլիճը և սպասում ենք հստակ պարզաբանման, ոչ թե ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող և մեղավորներին թաքցնող կամ արդարացնող հայտարարության պատասխանատուների կողմից, որովհետև խնդիրը ոչ թե ցուցանակների, այլ հատկացված տեղերի բացակայությունն էր: Հ.Գ. Ես և իմ գործընկեր պատգամավոր Տ. Ուրիխանյանը զրկվեցինք ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստին մասնակցելու հնարավորությունից այն պարզ պատճառով, որ մեր՝ հանձնաժողովի անդամներիս տեղերը հատկացված չէին, ինչի արդյունքում մեր աշխատանքը չիրականացվեց: Մինչդեռ օրակարգի ամենաէական կետերը ձևավորվել են մեր առաջարկներով, և դրանց շրջանակներում անհրաժեշտություն կար լուրջ աշխատանք կատարելու հօգուտ մեր երկրի:
«Իմ անունով ցուցանակ ի սկզբանե տեղադրված չի եղել սեղանին»
Ի պատասխան ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության՝ հայտնում եմ, որ իմ անունով ցուցանակ ի սկզբանե տեղադրված չի եղել սեղանին, և իմ զարմանքից հետո արարողակարգի աշխատակիցները սկզբում հայտնել են, որ էլ տեղ չկա, և առաջարկել նստել 2-րդ շարքում, իմ բացասական պատասխանից հետո նոր փորձել են ուրիշի անունը հանելով՝ ինձ հրավիրել սեղանի շուրջ: Տեսնելով, որ նույն վիճակում է հայտնվում Տիգրան Ուրիխանյանը, որն ընդհանրապես ոտքի վրա էր մնացել, մենք լքել ենք դահլիճը և սպասում ենք հստակ պարզաբանման, ոչ թե ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող և մեղավորներին թաքցնող կամ արդարացնող հայտարարության պատասխանատուների կողմից, որովհետև խնդիրը ոչ թե ցուցանակների, այլ հատկացված տեղերի բացակայությունն էր:
Հ.Գ. Ես և իմ գործընկեր պատգամավոր Տ. Ուրիխանյանը զրկվեցինք ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստին մասնակցելու հնարավորությունից այն պարզ պատճառով, որ մեր՝ հանձնաժողովի անդամներիս տեղերը հատկացված չէին, ինչի արդյունքում մեր աշխատանքը չիրականացվեց: Մինչդեռ օրակարգի ամենաէական կետերը ձևավորվել են մեր առաջարկներով, և դրանց շրջանակներում անհրաժեշտություն կար լուրջ աշխատանք կատարելու հօգուտ մեր երկրի: