Կարծիք

30.10.2014 15:30


Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը հավասարակշռված էր և համապարփակ

Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը հավասարակշռված էր և համապարփակ

Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը, ինչպես միշտ, հավասարակշռված էր և զերծ ծայրահեղական որակումներից:
Հարցազրույցից միանգամայն պարզ է դառնում, որ գործ ունենք հավասարակշռված գործչի հետ, որը և՛ դուրս է եկել լուրջ գործընթացի, որպեսզի գոնե ինչ-որ չափով լուծում տա երկրում առկա բազմաթիվ խնդիրներին, և՛ միևնույն ժամանակ գիտակցում է, որ այդ փոփոխությունները պետք է լինեն սահուն ճանապարհով, առանց ցնցումների, քանի որ այդ ցնցումները ոչ միայն չնե լուծի առկա իրավիճակը, այլ ավելի վատթար իրավիճակի կբերեն:
Նախկին տարիների քաղաքական պայքարի փորձից ելնելով` Գագիկ Ծառուկյանը հասկացել է, որ ամենաարդյունավետը երկարատև ու լուրջ մտածված պայքարի ուղին է, քանի որ այսրոպեական գործողությունները, որոնք բխում են միայն հանրահավաքի մասնակիցների արդարացի կրքերից, արդյունքում ոչնչի չեն բերում, բացի ծեծուջարդից ու արյունահեղությունից: Ինչ գրոշի արժեք ունեն հարթակից ամեն երկրորդ բառով հրաժարականների պահանջներ հնչեցնելը, եթե դրանք հօդս են ցնդելու:
Եվ Գագիկ Ծառուկյանը այդ ամենը գիտակցելով՝ ցույց է տալիս առավել արդյունավետ ճանապարհը` համաժողովրդական շարժման շտաբների միջոցով բարձրացված ժողովրդական ալիքը էլ ավելի կազմակերպված դարձնելու, ժողովրդական ճնշումը ավելի խելամիտ ձևով ուղղորդելու և իրականացնելու ուղին:
Ճիշտ և համակարգված գործողությունների, հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ լուրջ քննարկումների, խելացի և կշռադատված մարտավարության դեպքում արդյունքը անպայման լինելու է և հենց դա է Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի հիմնական մեխը:
Հարցազրույցում կան նաև լուրջ ասելիքներ` կապված Սփյուռքի հետ համագործակցության, երկրի տնտեսական հիվանդ վիճակը բարելավելու և բուժելու, արտագաղթը կասեցնելու և ներգաղթ կազմակերպելու ուղղությամբ, ինչի առումով ևս կարելի է ասել, որ հարցազրույցը համապարփակ է, և մանրամասնորեն անդրադառնում է բոլոր հարցերին:

Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը