Քուրդ աշխարհազորայինների առաջին խումբն Իրաքից մտել է Քոբանի
Իրաքյան փեշմերգաների առաջին խումբը՝ 10 հոգուց բաղկացած, անցել է թուրք–սիրիական սահմանը և մտել սիրիական Քոբանի քաղաքը։ Այս մասին հաղորդել է «Reuters» գործակալությունը։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայում փեշմերգաների ռազմականացված ձևավորումների 150 անդամ կա։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրաքյան քրդերը որոշել են սահմանը հատել փոքրաթիվ խմբերով։ Ներկա պահին քրդերը Քոբանիում գրեթե չունեն ծանր զենք. հիմնականում օգտագործում են հրաձգային զենք, մինչդեռ «Իսլամական պետության» զինյալները՝ տանկեր և ականանետներ։
Քուրդ աշխարհազորայինների առաջին խումբն Իրաքից մտել է Քոբանի
Իրաքյան փեշմերգաների առաջին խումբը՝ 10 հոգուց բաղկացած, անցել է թուրք–սիրիական սահմանը և մտել սիրիական Քոբանի քաղաքը։
Այս մասին հաղորդել է «Reuters» գործակալությունը։
Ընդհանուր առմամբ, Թուրքիայում փեշմերգաների ռազմականացված ձևավորումների 150 անդամ կա։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրաքյան քրդերը որոշել են սահմանը հատել փոքրաթիվ խմբերով։
Ներկա պահին քրդերը Քոբանիում գրեթե չունեն ծանր զենք. հիմնականում օգտագործում են հրաձգային զենք, մինչդեռ «Իսլամական պետության» զինյալները՝ տանկեր և ականանետներ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։