Ոչ բոլոր ընտանիքներն են Չինաստանում օգտվել երկրորդ երեխա ունենալու հնարավորությունից
Ոչ բոլոր ընտանիքներն են Չինաստանում օգտվել երկրորդ երեխա ունենալու հնարավորությունից։ Այս մասին հաղորդում է Ընտանիքի պլանավորման և առողջապահության ազգային հանձնաժողովը։ Չինաստանի իշխանությունները 2013թ. նոյեմբերին թուլացրեցին 1970–ից գործող «մեկ երեխայի» քաղաքականությունը՝ թույլատրելով ընտանիքներին երկու երեխա ունենալ՝ պայմանով, որ ծնողներից մեկն ընտանիքում լինի միակ երեխան։ Ավելի վաղ այս պայմանը վերաբերում էր երկու ծնողին։ ՉԺՀ իշխանությունները ենթադրում էին, որ բնակչության թվաքանակը կավելանա 2 մլն–ով , սակայն 11 մլն զույգից միայն 700 հազարն է օգտվել այդ հնարավորությունից։
Քաղաքականության ազատականացմանը նպաստող գործոններից մեկը Չինաստանում դարձավ բնակչության ժողովրդագրական կազմի փոփոխությունը։ Վիճակագրության Ազգային բյուրոն հայտարարել էր, որ նախորդ տարի երկրի աշխատունակ բնակչությունը կրճատվել է 2.44 մլն–ով։
Ոչ բոլոր ընտանիքներն են Չինաստանում օգտվել երկրորդ երեխա ունենալու հնարավորությունից
Ոչ բոլոր ընտանիքներն են Չինաստանում օգտվել երկրորդ երեխա ունենալու հնարավորությունից։ Այս մասին հաղորդում է Ընտանիքի պլանավորման և առողջապահության ազգային հանձնաժողովը։
Չինաստանի իշխանությունները 2013թ. նոյեմբերին թուլացրեցին 1970–ից գործող «մեկ երեխայի» քաղաքականությունը՝ թույլատրելով ընտանիքներին երկու երեխա ունենալ՝ պայմանով, որ ծնողներից մեկն ընտանիքում լինի միակ երեխան։ Ավելի վաղ այս պայմանը վերաբերում էր երկու ծնողին։
ՉԺՀ իշխանությունները ենթադրում էին, որ բնակչության թվաքանակը կավելանա 2 մլն–ով , սակայն 11 մլն զույգից միայն 700 հազարն է օգտվել այդ հնարավորությունից։
Քաղաքականության ազատականացմանը նպաստող գործոններից մեկը Չինաստանում դարձավ բնակչության ժողովրդագրական կազմի փոփոխությունը։ Վիճակագրության Ազգային բյուրոն հայտարարել էր, որ նախորդ տարի երկրի աշխատունակ բնակչությունը կրճատվել է 2.44 մլն–ով։
Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։