Լրահոս

30.10.2014 13:29


Գյուրջիս Քոչոյան. «Եզդիների ցեղասպանության հիմնական մեղավորը Թուրքիան է»

Գյուրջիս Քոչոյան. «Եզդիների ցեղասպանության հիմնական մեղավորը Թուրքիան է»

Այսօրվա ասուլիսին «Շանգալ» թերթի խմբագիր Գյուրջիս Քոչոյանը նշել է, որ Իրաքի եզդիաբնակ Շանգալ բնակավայրում շարունակվող ցեղասպանության մեղավորը Թուրքիան է. «Իսլամական պետության հիմնական կորիզը սուննիներն են, և եզդիների ցեղասպանության հիմնական մեղավորը Թուրքիան է, որը 100 տարի առաջ նույն բանն է արել հայերի հետ»։
Ինչ վերաբերում է գերեվարված եզդիներին, բանախոսը նշել է, որ ոմանց հնարավոր է եղել ազատել գերությունից. «Մի քանի օր առաջ մենք Սինջարի սարերում 25 գերեվարված եզդի կանանց և երեխաների կարողացանք ազատել՝ կազմակերպելով նրանց փոխանակումը եզդիների կողմից գերեվարված իսլամիստ գրոհայինների հետ», – ասել է նա։
Ամո Շարոյանն էլ՝ եզդիների ազգային «Միդիա-Շանգալ» հասարակական կազմակերպության ղեկավարը, ասել է. «Հիմա ունենք 1700, 5000–հոգանոց ջոկատներ և առաջիկայում պատրաստվում ենք հետ վերցնել Շանգալի կենտրոն Սինջարը: Մեզ այդ գործողություններում օգնելու են Քրդստանի Ինքնավար Պետության զորքերը, հարավից՝ իրաքյան զորքերը, իսկ առջևից քաղաք են մտնելու եզդիները»։

Հիշեցնենք, որ վերջին երեք ամսվա ընթացքում մոտավորապես 20 հազար եզդի է ցեղասպանվել «Իսլամական պետության» կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը