Լրահոս

30.10.2014 13:03


Ջեռուցման խնդիրը Կիևում կարող է հանգեցնել արժեքավոր կտավների և սրբապատկերների ոչնչացման

Ջեռուցման խնդիրը Կիևում կարող է հանգեցնել արժեքավոր կտավների և սրբապատկերների ոչնչացման

Կիևի թանգարանները վատ են ջեռուցվում, ինչը կարող է հանգեցնել արժեքավոր կտավների և սրբապատկերների ոչնչացման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Վեստի» թերթը։
Իվան Գոնչարի թանգարանի աշխատակիցներից մեկը պատմել է, որ ցուրտը վատ է անդրադառնում կտավների և հին կահույքի վրա։ Թանգարանում անհանգստանում են նաև հին սրբապատկերների համար։

«Մարտկոցները տաքացնում են, բայց դա այն ջերմությունը չէ, որ նկարներն էլ մարդկանց նման իրենց հարմարավետ զգան։ Ցուրտը բացասական է ներգործում կտավների վրա...», – ասել է թանգարանի աշխատակցուհին։
Թանգարանի այցելուները նույնպես բողոքում են ցրտից և խոնավությունից։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը