Լրահոս

30.10.2014 11:17


Չինաստանի ոստիկանությունը 180 քաղծառայող է ձերբակալել

Չինաստանի ոստիկանությունը 180 քաղծառայող է ձերբակալել

Չինաստանի իրավապահ մարմինները փախուստի դիմած 180քաղծառայող են ձերբակալել, որոնց կասկածում են տնտեսական տարբեր հանցագործություններում։ Այս մասին հայտնել է ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ նրանցից 76-ն արտահանձնվել է հայրենիք։ Չինական ոստիկանությունը և 40 երկրի և տարածաշրջանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները 100 օրվա ընթացքում գործել են համատեղ։
Չինաստանում վերջին տարիներին քաղծառայողների կաշառակերության բազմաթիվ դեպքեր են բացահայտվել, որոնք ապօրինի ստացած գումարները տեղափոխում էին այլ երկրներ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը