Իսրայելի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ–ում հղում է արել Աստվածաշնչին՝ պաշտպանելով կացարաններ կառուցելու իրավունքը
ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է անցկացրել Մերձավոր Արևելքի խնդրով։ Քննարկման ընթացքում ԱԽ բոլոր անդամները, ներառյալ՝ ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան, Հորդանանը և Ֆրանսիան, ինչպես նաև ՄԱԿ–ի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը, պնդել են կացարանների շինարարության դադարեցումը, որը խաթարում է երկու անկախ պետությունների ստեղծումը մայրաքաղաք Երուսաղեմով, և կոչ արել կողմերին՝ զերծ մնալ միակողմանի գործողություններից։ Իր հերթին Իսրայելի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ–ում՝ Ռոն Պրոսորը, պաշտպանելով սեփական պետության դիրքորոշումը, որպես ապացույց՝ մեջբերել է հատված Աստվածաշնչից, որի պատճենը բերել էր իր հետ նիստին։ «Պատմության ողջ ընթացքում Երուսաղեմը մայրաքաղաք է ծառայել մեկ հրեական ազգի համար», – հայտարարել է նա։ Նրա խոսքերով՝ Երուսաղեմն «Աստված է խոստացել հրեական ժողովրդին», իսկ այնտեղ կառավարել է Դավիթ թագավորը։
Իսրայելի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ–ում հղում է արել Աստվածաշնչին՝ պաշտպանելով կացարաններ կառուցելու իրավունքը
ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է անցկացրել Մերձավոր Արևելքի խնդրով։
Քննարկման ընթացքում ԱԽ բոլոր անդամները, ներառյալ՝ ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան, Հորդանանը և Ֆրանսիան, ինչպես նաև ՄԱԿ–ի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը, պնդել են կացարանների շինարարության դադարեցումը, որը խաթարում է երկու անկախ պետությունների ստեղծումը մայրաքաղաք Երուսաղեմով, և կոչ արել կողմերին՝ զերծ մնալ միակողմանի գործողություններից։
Իր հերթին Իսրայելի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ–ում՝ Ռոն Պրոսորը, պաշտպանելով սեփական պետության դիրքորոշումը, որպես ապացույց՝ մեջբերել է հատված Աստվածաշնչից, որի պատճենը բերել էր իր հետ նիստին։
«Պատմության ողջ ընթացքում Երուսաղեմը մայրաքաղաք է ծառայել մեկ հրեական ազգի համար», – հայտարարել է նա։ Նրա խոսքերով՝ Երուսաղեմն «Աստված է խոստացել հրեական ժողովրդին», իսկ այնտեղ կառավարել է Դավիթ թագավորը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։