Երկու ընդդիմություն մեկ հրապարակում և առանց միջադեպի
Սեպտեմբերի 18-ին «Հայ ազգային կոնգրեսն» անցկացրել է իր հերթական հանրահավաքը, որից հետո Կոնգրեսի ներկայացուցիչները երթ էին կազմակերպել։ Երթի մասնակիցներն անցնելու էին հանրապետության հրապարակով, որտեղ «Ո՛չ ասենք նախաստորագրված արձանագրություններին» կարգախոսով նստացույց և հացադուլ է անցկացնում ՀՅ Դաշնակցությունը։ Նախքան երթը, Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրել էր երթի մասնակիցներին, որ «հրապարակում այլ ուժ էլ կա»։ Չնայած երկու ուժերի «հանդիպմանը»՝ երթն անցավ հանգիստ, առանց որևէ միջադեպերի։
Հանրապետության հրապարակում էին նաև ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչները և ՀՅԴ Բյուրոյի անդամները, որոնք, ինչպես նախորդ օրերին, այդ օրը նույնպես եկել էին սատարելու իրենց շարքային կուսակիցներին։ Այն ժամանակ, երբ հրապարակի երկու տարբեր կողմերում ՀՅԴ-ն հայրենասիրական երգեր էր հնչեցնում, «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ» և «Լե-վո՛ն, նախա-գա՛հ» կարգախոսներով հրապարակով անցան «Հայ ազգային կոնգրեսի» երթի մասնակիցները։
Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին իր ելույթն ավարտել էր հետևյալ խոսքերով. «Սպասելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը և ասպարեզը ժամանակավորապես տրամադրելով նրանց՝ Կոնգրեսն այսօր չի հայտարարում իր հաջորդ հանրահավաքի օրը, որի մասին ձեզ կտեղեկացվի լրացուցիչ։ Կախված այդ ուժերի արձագանքից՝ մենք ձեզ հետ միասին կորոշենք մեր հետագա անելիքը»։
-Եթե խոսքի մեջ մեզ ուղղված ակնարկ կա, ապա մենք այսպես թե այնպես ակտիվանալու ենք։ Սա այն հարցն է, որ մենք պետք է առաջ տանենք մինչև վերջ։ Սա վեր է իշխանություն-ընդդիմություն հարաբերություններից։ Քաղաքական և կուսակցական շահերից վեր հարց է սա։ Սա մեր ազգի ապագայի հարցն է։ Դաշնակցությունն այս գիտակցությունը պետք է փորձի հասցնել ամեն տուն, ամեն ընտանիք, որ իմանան, որ ստորագրումից հետո մենք անդառնալի կորուստներ կարող ենք ունենալ,- սեպտեմբերի 18-ին հանրապետության հրապարակում վերոնշյալ հայտարարությանն արձագանքել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Նա նշել է, որ եթե Դաշնակցությանը հաջողվի կանխել արձանագրությունների ստորագրումը, ապա դա իրական աշխատանք և շոշափելի արդյունք կլինի՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ դա միայն Դաշնակցության ուժերով հնարավոր չէ իրականացնել, և իրենց լրացուցիչ օժանդակություն է հարկավոր.
-Հենց այս խնդիրն է, որ այսօր ուզում ենք լուծել, ստեղծել այդ միասնական ճակատը։ Այդ ճակատը հենց այստեղ է ստեղծվում։ Ամեն օր այստեղ հազարավոր մարդիկ են գալիս, ստորագրում, ծանոթանում խնդիրների հետ։ Շատերը տեղյակ էլ չեն, թե ինչ ականներ են պարունակում այս փաստաթղթերը։ Երբ հասկանում են, իսկապես միանում են մեզ։ Շատերը նույնիսկ ցանկություն են հայտնում միանալու հացադուլին և նստացույցին. պարզապես մենք ենք ստիպված խնդրում, որ չմիանան, որովհետև չենք կարող գերազանցել 100 հոգին։
Արմեն Ռուստամյանի կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը երևի շատ լավ հասկանում է, որ իրական օրակարգն այսօր այլ է,և այն օրակարգը, որ ինքն էր ուզում պահպանել, փոխվում է».
- Այդ փոխված օրակարգով է այսօր իրական ալիքը բարձրանալու։ Ժողովրդի իրական հարցերն այս հարցերի հետ են կապված։ Մարդիկ, որոնք կարծում են, որ ազգային հարցերը շատ կտրված վեհ հարցեր են և կենցաղի ու սոցիալական խնդիրների հետ կապված չեն, սխալվում են։ Երբ այդ հարցերը դառնում են օրվա հարց, պարզ է դառնում, որ դա կապված է ոչ միայն կենցաղի, սոցիալական, տնտեսական և քաղաքական հարցերի հետ, այլ ուղղակի մեր անվտանգության հարցն է։ Լևոն Տեր-Պետրոսյանը լավ կլինի՝ այս պայքարին միանա, այս հարցերին օժանդակի, բայց իր պատկերացումները, դժբախտաբար, չեն փոխվել և այս խնդիրների վերաբերյալ շատ հարցերում նմանվում են այսօրվա իշխանությունների ունեցած մոտեցումներին։

Արմեն Ռուստամյանի կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը երևի շատ լավ հասկանում է, որ իրական օրակարգն այսօր այլ է, և այն օրակարգը, որ ինքն էր ուզում պահպանել, փոխվում է».

Արփի Բեգլարյան