Էս 6 տարվա փորձիցս դուրս բերված կարեւոր եզրահանգումներից:
Որքան ավելի շատ որեւէ մեկն ուզում է անպայման տեսած ու գտած լինի իր պատկերացրած բացարձակ ազնիվ գործչին, կինոյի հերոսին, վիպական Դավթին, այնքան ավելի հեշտ է խաբվում ամենաանբարոյական սրիկաների, լավագուն դեպքում՝ մանր ժուլիկների, քաղաքական չարչիների կողմից:
Իրոք, ամենայն անկեղծությամբ ափսոսում եմ, երբ տեսնում եմ, թե ինչ հեշտությամբ ու ինչ պարզունակ հնարքների միջոցով են մարդիկ խաբվում, ու որքան են հետո հիասթափվելու:
Մի բան պիտի հասկանանք՝ եթե տվյալ գործչի իմիջի հիմքում ընկած է ազնիվ տղա լինելը, եթե դա նրա իմիջի առանցքն է, նրա թիմի քարոզչության մեխը, ուրեմն գրեթե 99 տոկոս հավանականությամբ՝ գործ ունենք սրիկայի կամ ծաղրածուի հետ: Սա ճիշտ նույնն է, ինչ պրոֆեսիոնալ «հայրենասերների» դեպքում:
Ցանկացած նորմալ մարդ սիրում է իր հայրենիքը, բայց երբ մեկը դարձնում է հայրենասիրությունը փեշակ, ամենայն հավանականությամբ, ժուլիկ է կամ սրիկա: Նույնը «պրոֆեսիոնալ ազնիվների» դեպքում է: Իրապես հայրենասեր եւ իրապես ազնիվ գործչի իմիջի հիմքում երբեք չի լինում ոչ ազնվությունը, ոչ էլ հայրենասիրությունը:
Հրանտ Տեր–Աբրահամյան.

Հեռո՛ւ մնացեք «ազնիվ տղերքից», «ազնիվ աղջիկներից», «կարգին մարդկանցից»։
https://www.facebook.com/ustahrant/posts/10205197323396913