ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է «ՀԱՐՎԱԾԵԼ» ԱՅՆՏԵՂ ԵՎ ԱՅՆ ՊԱՀԻՆ, ՈՐՏԵՂ ԵՎ ԵՐԲ ԴԱ ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆՔ ԿԱՊԱՀՈՎԻ
Հոկտեմբերի 10-ի հանրահավաքի «մեխը» «եռյակի» առաջնորդների միասնականության վկայությունն էր։ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու «Ժառանգության» առաջին դեմքերի մասնակցությունը շատ կարևոր «մեսիջ» էր հանրությանը։ Հատկապես Գագիկ Ծառուկյանի մուտքը հրապարակային քաղաքական դաշտ ռուբիկոնային էր։ Այդպիսով վերջ դրվեց տարատեսակ այն խոսակցություններին, թե, իբր, ԲՀԿ առաջնորդը չի մտնի հրապարակային պայքարի դաշտ։
Հոկտեմբերի 24-ն արդեն աչքի ընկավ ոչ թե անակնկալով, այլ Ծառուկյանի սպասված ելույթով:
Հիմա բնական հարց է առաջանում՝ իսկ հաջորդ հանրահավաքին ի՞նչ է ասվելու կամ արվելու, որպեսզի հասարակությունը տեսնի, որ գնում է իշխանափոխության գործընթաց, և օր օրի ճնշումը մեծանում է իշխանությունների վրա:
Մեկը կարող է դա համարել հնարավորինս արագ անցնելը նստացույցի, մյուսը՝ Բաղրամայն փողոցը փակելն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը: Իսկ կյանքը ցույց է տվել, որ այս տարիներին այնքան անհամբեր ենք եղել, որպեսզի օր առաջ իշխանափոխության հասնենք, որ դրան ստիպված սպասում ենք տարիներով: Ուրեմն մեզ պետք չէ, որպեսզի «եռյակը» «համով» ծրագրեր ներկայացնի, թե ինչպես է հաշված օրերի ընթացքում հասնելու ամբողջական իշխանափոխության. նման ժամկետներ տարբեր գործիչներից շատ ենք լսել ու արդյունքն էլ՝ տեսել: Ուստի, գնահատենք իրավիճակը և դրանից ակնկալվող քայլերը դիտարկենք:
Երկու հանրահավաքները ցույց տվեցին, որ գալիս է այնքան մարդ, որը բավարար է «եռյակին» հանրային տրամադրությունների կրող ուժ հայտարարելու համար։ Ուրիշ ընդդիմադիր միավոր չկա Հայաստանում, որը կարողանա «եռյակի» ակտիվ աջակիցների քանակի գոնե 10 տոկոսին հանել փողոց։
Այսպիսով, կարող ենք ասել, որ հրապարակում փոփոխությունների հասնելու «մերանը» ունենք, և մեզ մնում է մնացած քայլերը գրագետ կատարել: Չմոռանանք, որ մեզ ծանոթ հեղափոխությունների ժամանակ հանրահավաքային պայքարի միջոցով ակտիվ մասնակցություն են ունեցել այդ երկրների բնակչության մեկուկես, առավելագույնը՝ 2 տոկոսը, բայց դա բավարար է եղել, որպեսզի հաշվենկատ քայլերի արդյունքում հասնեն իշխանափոխության, բայց շատ դեպքերում հնարավոր չի եղել խուսափել ցնցումներից ու արյունահեղությունից:
Երկրորդ՝ հասարակությունը վստահում է «եռյակին», և որքան էլ անհամբեր լինի օր առաջ իշխանափոխություն անելու հարցում, այդուհանդերձ, գիտակցում է, որ դրա համար ժամանակ է պետք ու անպայման չէ, որ գործնական քայլերը երևան Ազատության հրապարակում՝ հանրահավաքի ժամանակ: Դա, ինչ խոսք, կարևոր է, որ կա հասարակական վստահություն, բայց, միևնույն ժամանակ, նաև պարտավորեցնող:
«Եռյակի» կողմից միասնական շտաբների ստեղծելը տեղերում թեպետ արտաքուստ չերևացող քայլ է, բայց չափազանց կարևոր: Նախ՝ տեղերում մեկտեղելու են ռեսուրսներն, ու համապատասխան աշխատանքներ են տարվելու հասարակության հետ՝ նրանց հնարավորինս ակտիվ կերպով ներգրավելու համար համաժողովրդական շարժման մեջ: Իսկ դրանից բացի, եթե խոսում ենք այն մասին, որ պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, ապա չպետք է մոռանալ, որ արտահերթ ընտրություններն են այն գործընթացները, որոնց ձգտում է հասնել «եռյակը»։ «Եռյակի» շտաբները, հետևաբար, պետք է պատրաստ լինեն անմիջապես վերածվելու նախընտրական շտաբների: Ու պետք չէ ասել, թե ԱԺ-ն արձակելու իրավական հիմքերը մշուշոտ են, կամ էլ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա։ Քաղաքական զարգացումների ցանկացած սցենար էլ հնարավոր է, եթե համաժողովրդական շարժումը ճիշտ քայլերով առաջ գնա։
Ուրեմն, տեղերում արդյունավետ աշխատանք տանելով՝ «եռյակն» ինքը պետք է ընտրի հարվածի ուղղությունն ու ժամանակը, հարվածի այն կետին, որտեղ իշխանություններն առավել թույլ են, ու այն ժամանակ, երբ «եռյակին» է հարմար:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է «ՀԱՐՎԱԾԵԼ» ԱՅՆՏԵՂ ԵՎ ԱՅՆ ՊԱՀԻՆ, ՈՐՏԵՂ ԵՎ ԵՐԲ ԴԱ ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆՔ ԿԱՊԱՀՈՎԻ
Հոկտեմբերի 10-ի հանրահավաքի «մեխը» «եռյակի» առաջնորդների միասնականության վկայությունն էր։ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու «Ժառանգության» առաջին դեմքերի մասնակցությունը շատ կարևոր «մեսիջ» էր հանրությանը։ Հատկապես Գագիկ Ծառուկյանի մուտքը հրապարակային քաղաքական դաշտ ռուբիկոնային էր։ Այդպիսով վերջ դրվեց տարատեսակ այն խոսակցություններին, թե, իբր, ԲՀԿ առաջնորդը չի մտնի հրապարակային պայքարի դաշտ։
Հոկտեմբերի 24-ն արդեն աչքի ընկավ ոչ թե անակնկալով, այլ Ծառուկյանի սպասված ելույթով:
Հիմա բնական հարց է առաջանում՝ իսկ հաջորդ հանրահավաքին ի՞նչ է ասվելու կամ արվելու, որպեսզի հասարակությունը տեսնի, որ գնում է իշխանափոխության գործընթաց, և օր օրի ճնշումը մեծանում է իշխանությունների վրա:
Մեկը կարող է դա համարել հնարավորինս արագ անցնելը նստացույցի, մյուսը՝ Բաղրամայն փողոցը փակելն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը:
Իսկ կյանքը ցույց է տվել, որ այս տարիներին այնքան անհամբեր ենք եղել, որպեսզի օր առաջ իշխանափոխության հասնենք, որ դրան ստիպված սպասում ենք տարիներով: Ուրեմն մեզ պետք չէ, որպեսզի «եռյակը» «համով» ծրագրեր ներկայացնի, թե ինչպես է հաշված օրերի ընթացքում հասնելու ամբողջական իշխանափոխության. նման ժամկետներ տարբեր գործիչներից շատ ենք լսել ու արդյունքն էլ՝ տեսել: Ուստի, գնահատենք իրավիճակը և դրանից ակնկալվող քայլերը դիտարկենք:
Երկու հանրահավաքները ցույց տվեցին, որ գալիս է այնքան մարդ, որը բավարար է «եռյակին» հանրային տրամադրությունների կրող ուժ հայտարարելու համար։ Ուրիշ ընդդիմադիր միավոր չկա Հայաստանում, որը կարողանա «եռյակի» ակտիվ աջակիցների քանակի գոնե 10 տոկոսին հանել փողոց։
Այսպիսով, կարող ենք ասել, որ հրապարակում փոփոխությունների հասնելու «մերանը» ունենք, և մեզ մնում է մնացած քայլերը գրագետ կատարել:
Չմոռանանք, որ մեզ ծանոթ հեղափոխությունների ժամանակ հանրահավաքային պայքարի միջոցով ակտիվ մասնակցություն են ունեցել այդ երկրների բնակչության մեկուկես, առավելագույնը՝ 2 տոկոսը, բայց դա բավարար է եղել, որպեսզի հաշվենկատ քայլերի արդյունքում հասնեն իշխանափոխության, բայց շատ դեպքերում հնարավոր չի եղել խուսափել ցնցումներից ու արյունահեղությունից:
Երկրորդ՝ հասարակությունը վստահում է «եռյակին», և որքան էլ անհամբեր լինի օր առաջ իշխանափոխություն անելու հարցում, այդուհանդերձ, գիտակցում է, որ դրա համար ժամանակ է պետք ու անպայման չէ, որ գործնական քայլերը երևան Ազատության հրապարակում՝ հանրահավաքի ժամանակ: Դա, ինչ խոսք, կարևոր է, որ կա հասարակական վստահություն, բայց, միևնույն ժամանակ, նաև պարտավորեցնող:
«Եռյակի» կողմից միասնական շտաբների ստեղծելը տեղերում թեպետ արտաքուստ չերևացող քայլ է, բայց չափազանց կարևոր: Նախ՝ տեղերում մեկտեղելու են ռեսուրսներն, ու համապատասխան աշխատանքներ են տարվելու հասարակության հետ՝ նրանց հնարավորինս ակտիվ կերպով ներգրավելու համար համաժողովրդական շարժման մեջ: Իսկ դրանից բացի, եթե խոսում ենք այն մասին, որ պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, ապա չպետք է մոռանալ, որ արտահերթ ընտրություններն են այն գործընթացները, որոնց ձգտում է հասնել «եռյակը»։ «Եռյակի» շտաբները, հետևաբար, պետք է պատրաստ լինեն անմիջապես վերածվելու նախընտրական շտաբների: Ու պետք չէ ասել, թե ԱԺ-ն արձակելու իրավական հիմքերը մշուշոտ են, կամ էլ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա։ Քաղաքական զարգացումների ցանկացած սցենար էլ հնարավոր է, եթե համաժողովրդական շարժումը ճիշտ քայլերով առաջ գնա։
Ուրեմն, տեղերում արդյունավետ աշխատանք տանելով՝ «եռյակն» ինքը պետք է ընտրի հարվածի ուղղությունն ու ժամանակը, հարվածի այն կետին, որտեղ իշխանություններն առավել թույլ են, ու այն ժամանակ, երբ «եռյակին» է հարմար:
Էդվարդ Անտինյան
https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203239645694462