Լրահոս

19.09.2009 14:03


Վարդան Պետրոսյան. «Մենք անընդհատ կրկնում ենք մեր անցյալի նույն սխալները»

Վարդան Պետրոսյան. «Մենք անընդհատ կրկնում ենք մեր անցյալի նույն սխալները»

-Ես զարմանում եմ նույնիսկ ինձ մոտ մարդկանց անտարբերությունից։ Մի տեսակ մտքի անտարբերություն է տիրում. կարծում եմ՝ դա մեր անցյալը չգիտակցելուց և անցյալին համապատասխան գնահատականներ չտալուց  է,-խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլից՝ ասել է դրամատուրգ, դերասան Վարդան Պետրոսյանը։

Նրա կարծիքով մենք անընդհատ կրկնում ենք մեր անցյալի սխալները, և այսօր Թուրքիայի հետ սահմանի բացումը նրան վախեցնում է։

-Այսօր մենք ունենք և՛ պետականություն, և՛ քաղաքական գործիչներ, և՛ քաղաքագետներ։ Ճիշտ է՝ միջազգային պետությունները կարող են նեղել, պահանջներ դնել, բայց  պետական, քաղաքական որոշումներ կայացնողները մենք ենք։ Այսօր մենք հավի նման կուտը ուտում ենք՝ չգիտակցելով, որ տառացիորեն կրկնում ենք այն, ինչ տեղի  է ունեցել անցյալում,-նշել է Վարդան Պետրոսյանը։

Նրա խոսքերոով՝ մեր հայ քաղաքագետները «լայն ժպիտով ասում են, թե հայ-թուրքական հարաբերությունների նոր էջ է բացվել, բայց այդտեղ ժպտալու ոչինչ չկա»։

-Այդ էջը բացվեց, երբ Հայ դատը բարձրացվեց միջազգային ատյան, երբ սուլթան Համիդը կոտորածներ իրականացրեց։ Այդ էջը բացվեց երիտթուրքերի գալով. «հրաշալի», «փառավոր» էջ էր Ցեղասպանությունը, 1918-ը, 1920-ը.-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը