Լրահոս

29.10.2014 17:50


Լիբանանյան խորհրդարանի պատգամավորները 15-րդ անգամ հետաձգել են հանրապետության նախագահի ընտրությունները

Լիբանանյան խորհրդարանի պատգամավորները 15-րդ անգամ հետաձգել են հանրապետության նախագահի ընտրությունները

Լիբանանում պատգամավորները 15-րդ անգամ հետաձգել են հանրապետության նախագահի ընտրությունները։
Քվորումի բացակայության պատճառով խոսնակ Նաբիհ Բերրին նորից հետաձգել է քվեարկությունը, որը հիմա էլ նախատեսվում է նոյեմբերի 19-ին։
Համաձայն Լիբանանի դավանաբանական կարգի՝ բարձրագույն պետական պաշտոնը պատկանում է քրիստոնյա մարոնիթներին։ Քվեարկության առաջին փուլում, որը կայացավ ապրիլի 23-ին, հաղթող չարձանագրվեց, իսկ երկրորդն այդպես էլ չկայացավ սիրիամետ կուսակցությունների բոյկոտի հետևանքով, որոնք հրաժարվել էին աջակցել արևմտամետ, «Մարտի 14-ի կոալիցիայի» թեկնածու Սամիր Ջահաջային՝ հայտնի իր թշնամական վերաբերմունքով Դամասկոսի և շիական «Հըզբոլլահ» խմբավորման հանդեպ։
Բոլոր խմբակցություններին ձեռնտու, «փոխզիջումային» թեկնածու լիբանանյան պատգամավորները դեռ չեն գտել։ Երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է վարչապետ Թամամ Սալյամինը։

Տեղեկացնում է«ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը