Քաղաքական

29.10.2014 16:50


Գերմանիայի դեսպանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Գերմանիայի դեսպանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը ձեռնպահ է մնացել հայաստանյան իշխանությունների կողմից սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության և դրա հասարակական պահանջի բացակայության մասին խոսելուց։

–Դեսպանները դիտում ու դիտարկում են. մենք չենք ցանկանում և իրավունք էլ չունենք խառնվելու ձեր երկրի ներքին գործերին,–այսօր հրավիրված ասուլիսին նշել է նա՝ հավելելով, որ իրենց կողմից հետազոտություններ, այդուհանդերձ, անցկացվում են, և վերլուծություններ են արվում, բայց չեն արտահայտվում դրանց մասին.

–Դա նույնպես ժողովրդավարության բաղադրիչ է, և կարիք չկա, որ որևէ մեկը դրսից գա և փորձի ազդեցություն գործել երկրի ներքին գործերի վրա։

Նա նաև նշել է, որ ընդհանրապես սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց առաջ նպատակահարմար է, որ Կառավարությունը լսի ողջ ժողովրդի ձայնը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը