Ռադայի ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն նոյեմբերի 8-ից ոչ շուտ
Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կարող են հայտարարվել նոյեմբերի 8–ին կամ 9-ին։ Այս մասին «ՏԱՍՍ»–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Կոնստանտին Խիվրենկոն։ Ներկայումս ընթանում է թղթային արձանագրությունների ընդունումը տարածքային ընտրական հանձնաժողովներից՝ թաց կնիքներով։ Խիվրենկոյի խոսքերով՝ դա կտևի մինչև նոյեմբերի 6-7–ը. «Ավելի հստակ դժվար է ասել. դա կախված է բազում գործոններից»։
Ուկրաինայի ԿԸՀ–ին անհրաժեշտ է ընդունել 198 տարածքային հանձնաժողովի արձանագրությունները։
Ռադայի ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն նոյեմբերի 8-ից ոչ շուտ
Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կարող են հայտարարվել նոյեմբերի 8–ին կամ 9-ին։
Այս մասին «ՏԱՍՍ»–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Կոնստանտին Խիվրենկոն։
Ներկայումս ընթանում է թղթային արձանագրությունների ընդունումը տարածքային ընտրական հանձնաժողովներից՝ թաց կնիքներով։ Խիվրենկոյի խոսքերով՝ դա կտևի մինչև նոյեմբերի 6-7–ը. «Ավելի հստակ դժվար է ասել. դա կախված է բազում գործոններից»։
Ուկրաինայի ԿԸՀ–ին անհրաժեշտ է ընդունել 198 տարածքային հանձնաժողովի արձանագրությունները։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։