Լրահոս

29.10.2014 16:10


Մարգվելաշվիլին որդի կունենա

Մարգվելաշվիլին որդի կունենա

«РИА Новости»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուան հղի է։ Այդ մասին նա անձամբ է տեղեկացրել վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքին։

«Ես որդի կունենամ։ Մենք արդեն ունենք դուստրեր, և հանկարծակի պարզվեց, որ մեր երրորդ երեխան տղա է լինելու»,- ասել է Չիչուան։

Մարգվելաշվիլին հայր կդառնա 2-րդ անգամ. նա արդեն չափահաս աղջիկ ունի։ Չիչուան նույնպես դուստր ունի։

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և նրա ընկերուհին՝ նկարչուհի, դիմահարդար և դերասանուհի Մակա Չիչուան, պաշտոնապես ամուսնացել են սեպտեմբերի 10-ին։

Այս խորագրի վերջին նյութերը