Լոնդոնում թագավորական գվարդիան կպահպանեն զինված պարեկները
Զինված պարեկները հայտնվել են թագավորական Բուքինգեմյան պալատի և Ուայթ–հոլլ կառավարական թաղամասում՝ Պլաց–պարադ գվարդիայի հայտնի հրապարակում։ Ինչպես հաղորդում է «The Daily Telegraph»–ը, նմանատիպ միջոցառումները կազմակերպվել են թագավորական գվարդիան պաշտպանելու համար, որն ամեն տարի իրականացնում է պահակախմբի փոփոխման գեղեցիկ արարողություն։ Թերթը նշում է, որ նման որոշում է ընդունվել կառավարական ծառայությունների կողմից, երբ Կանադայում ենթադրվող ահաբեկիչը սպանել է զոհվածների ազգային հուշարձանի մոտ կանգնած զինվորին։ Ինչպես տեղեկացնում է «Բի–ԲԻ–Սի»–ն, ստեղծված իրավիճակում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ քննարկում էին նոյեմբերի 11-ին լոնդոնյան Կենոտաֆի մոտ զինված բախումներում զոհվածների հիշատակը հարգելու ավանդական արարողության չեղարկումը։ Ի վերջո, որոշում է ընդունվել նման ծայրահեղ քայլի չգնալ։
Լոնդոնում թագավորական գվարդիան կպահպանեն զինված պարեկները
Զինված պարեկները հայտնվել են թագավորական Բուքինգեմյան պալատի և Ուայթ–հոլլ կառավարական թաղամասում՝ Պլաց–պարադ գվարդիայի հայտնի հրապարակում։ Ինչպես հաղորդում է «The Daily Telegraph»–ը, նմանատիպ միջոցառումները կազմակերպվել են թագավորական գվարդիան պաշտպանելու համար, որն ամեն տարի իրականացնում է պահակախմբի փոփոխման գեղեցիկ արարողություն։
Թերթը նշում է, որ նման որոշում է ընդունվել կառավարական ծառայությունների կողմից, երբ Կանադայում ենթադրվող ահաբեկիչը սպանել է զոհվածների ազգային հուշարձանի մոտ կանգնած զինվորին։
Ինչպես տեղեկացնում է «Բի–ԲԻ–Սի»–ն, ստեղծված իրավիճակում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ քննարկում էին նոյեմբերի 11-ին լոնդոնյան Կենոտաֆի մոտ զինված բախումներում զոհվածների հիշատակը հարգելու ավանդական արարողության չեղարկումը։ Ի վերջո, որոշում է ընդունվել նման ծայրահեղ քայլի չգնալ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։