Յացենյուկը հայտարարել է, որ որպես հաղթող կուսակցության առաջնորդ՝ պետք է դառնա Ուկրաինայի վարչապետ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ իր՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը պետք է ձևավորի կոալիցիա, քանի որ հաղթանակ է տարել Գերագույն ռադայի ընտրություններում։ Ճեպազրույցին վարչապետն առաջարկել է կոալիցիան «Եվրոպական Ուկրաինա» անվանել։
«Մենք սովորական 2.5–էջանոց տեքստ ենք առաջարկում։ Մենք նախապատրաստել ենք բոլոր որոշումներն ու օրենքները, որոնք պետք է ընդունի նոր կառավարությունը», – հայտարարել է նա։ Անվանելով «Պյոտր Պորոշենկոյի դաշինքը» կոալիցիայի ձևավորման հարցում «ռազմավարական դաշնակից»՝ Յացենյուկը կարծիք է հայտնել, որ կոալիցիա պետք է մտնեն «Բատկիվշչինա», «Սամոպոմոշչ» և Օլեգ Լյաշկոյի «Ռադիկալ» կուսակցությունները։ Յացենյուկը նաև հայտարարել է, որ պետք է դառնա Ուկրաինայի վարչապետ՝ որպես հաղթող կուսակցության առաջնորդ։
Յացենյուկը հայտարարել է, որ որպես հաղթող կուսակցության առաջնորդ՝ պետք է դառնա Ուկրաինայի վարչապետ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ իր՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը պետք է ձևավորի կոալիցիա, քանի որ հաղթանակ է տարել Գերագույն ռադայի ընտրություններում։ Ճեպազրույցին վարչապետն առաջարկել է կոալիցիան «Եվրոպական Ուկրաինա» անվանել։
«Մենք սովորական 2.5–էջանոց տեքստ ենք առաջարկում։ Մենք նախապատրաստել ենք բոլոր որոշումներն ու օրենքները, որոնք պետք է ընդունի նոր կառավարությունը», – հայտարարել է նա։
Անվանելով «Պյոտր Պորոշենկոյի դաշինքը» կոալիցիայի ձևավորման հարցում «ռազմավարական դաշնակից»՝ Յացենյուկը կարծիք է հայտնել, որ կոալիցիա պետք է մտնեն «Բատկիվշչինա», «Սամոպոմոշչ» և Օլեգ Լյաշկոյի «Ռադիկալ» կուսակցությունները։
Յացենյուկը նաև հայտարարել է, որ պետք է դառնա Ուկրաինայի վարչապետ՝ որպես հաղթող կուսակցության առաջնորդ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։