ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել Հատուկ քննչական ծառայության երկու պաշտոնատար անձի կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ
ՀՀ դատախազությունը՝ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՔԾ-ում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, ինչպես նաև քննչական բաժնի պետ հանդիսացող նրա անմիջական վերադասի կողմից ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործն ուղարկել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել Հատուկ քննչական ծառայության երկու պաշտոնատար անձի կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ
ՀՀ դատախազությունը՝ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՔԾ-ում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, ինչպես նաև քննչական բաժնի պետ հանդիսացող նրա անմիջական վերադասի կողմից ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործն ուղարկել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: