Վահե Էնֆիաջյան. «Պայքարի և վճռականության ոգին բարձրացել է»
Արդեն ակնհայտ է դառնում, որ հայ ժողովուրդը հասկացել է, որ միայն իր պայքարի, վճռականության և հավատի միջոցով կարող է կերտել ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ: Վերջին ժամանակներում քաղաքացիներից անընդհատ ստանում եմ զանգեր, նամակներ և դիմումներ, որտեղ նրանք իրենց աջակցությունն են հայտնում սկսված շարժմանը: Սա վկայում է այն մասին, որ հայ ազգի պայքարի և վճռականության ոգին բարձրացել է :
Այս ամենի այլևս անդառնալի դրսևորումը եղավ հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 24-ին, երբ Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ ձայն բարձրացրեցին, որ իրենք միասին են, և հենց իրենք են իրական ուժը: Հայը ձայն բարձրացրեց՝ ասելու, որ սկսված հզոր շարժումն անկասելի է, այն լի է վճռականությամբ, կամքով և վստահությամբ: Ես վստահ եմ, որ համախմբվածության միջոցով այս միասնական շարժումը հասնելու է ցանկալի արդյունքի, այնպիսի արդյունքի, որի մասին տարիներ շարունակ երազում է հայ ժողովուրդը:
Սիրելի՛ հայրենակիցներ, եկե՛ք չվախենանք և չնահանջենք այս ազգանվեր գործից, եկե՛ք միասնական ուժերով առաջ տանենք մեր պայքարը, եկե՛ք մեր և մեր երեխաների համար կերտենք ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ:
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր ՎահեԷնֆիաջյան

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր
Վահե Էնֆիաջյան