Լրահոս

29.10.2014 19:11


Ռուսաստանցի հաքերները կոտրել են Սպիտակ տան կայքը

Ռուսաստանցի հաքերները կոտրել են Սպիտակ տան կայքը

ԱՄՆ կառավարության պաշտոնական աղբյուրը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ Սպիտակ տան համակարգչային համակարգում կասկածելի կիբեր ակտիվություն է նկատվել:

«Մենք լրջորեն ենք վերաբերվում դրան և կձեռնարկենք համապատասխան միջոցներ։ Նշեմ նաև, որ Սպիտակ տան մի շարք աշխատակիցների մոտ խնդիրներ են առաջացել ներքին ցանցին միանալու հարցում»,- «Washington Post»-ի փոխանցմամբ՝ ասել է աղբյուրը:

Այս հայտարարությանն անմիջապես հաջորդել է հաջորդը, որում ասվում է, թե կասկածելի կիբեր ակտիվության հետևում կանգնած են ցանցահեններ Ռուսաստանից:

Այս խորագրի վերջին նյութերը