Լրահոս

29.10.2014 13:34


«Էյր Արմենիա»-ն չորրորդ անգամ չվերթ է հետաձգում. ուղևորները փոխհատուցում են պահանջում

«Էյր Արմենիա»-ն չորրորդ անգամ չվերթ է հետաձգում. ուղևորները փոխհատուցում են պահանջում

Hetq.am-ի փոխանցմամբ՝ «Էյր Արմենիա» հայկական փոխադրողն արդեն չորրորդ անգամ հետաձգում է Երևան-Կրասնոդար չվերթը:

Լուսինե և Հայկ Մուրադյանները հոկտեմբերի 25-ին Երևան-Կրասնոդար չվերթով պետք է վերադառնային Ռուսաստանի Դաշնություն: «Էյր Արմենիա» ընկերությունից հոկտեմբերի 23-ին զանգահարել և ասել են, որ իրենց չվերթը տեղափոխվում է մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 24-ին:

«Մենք չավարտած գործեր և պայմանավորվածություններ ունեինք հոկտեմբերի 24-ին և չէինք կարող նախատեսվածից շուտ մեկնել, խնդրեցինք մեր թռիչքը տեղափոխել հաջորդ չվերթին, որը հոկտեմբերի 27-ի կեսօրին էր: Այսինքն, մենք դեռ երկու օր պետք է ավել մնայինք մեր նախատեսածից»,-պատմում է Լուսինե Մուրադյանը:

Սակայն հոկտեմբերի 26-ին նորից «Էյր Արմենիա» ընկերության ներկայացուցիչը զանգահարել և զգուշացրել է, որ Երևան-Կրասնոդար չվերթը կրկին հետաձգվում է, այս անգամ՝ հոկտեմբերի 29-ին: Հարցին, թե ինչն է հետաձգման պատճառը, աշխատակիցը հրաժարվել է պատասխանել:

Մանրամասները՝ Hetq.am-ում:

Այս խորագրի վերջին նյութերը